Հայաստանի արտգործնախարարն ընդունեց TV5Monde հեռուստաընկերության պատվիրակությունը
Մարտի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի պաշտոնական հեռարձակող TV5Monde հեռուստաընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դիան Կուդերկի գլխավորած պատվիրակությունը: Զրույցի ընթացքում կարևորվեց հեռուստաընկերության կողմից Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդաամներից մեկի վերաբերյալ հաղորդումների պատրաստումը։ Այս համատեքստում ընդգծվեց TV5Monde-ի ներդրումը՝ ֆրանկոֆոն ընտանիքի անդամ պետություններում Հայաստանը ներկայացնելու հարցում: Երկուստեք ընդգծվեց հեռուստաալիքի դերակատարությունը ֆրանսերեն լեզվի տարածման, միջմշակութային […]





































