17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Փիղը սննդի որոնումներում ջարդել է մեքենայի պատուհանը. ուղևորները սարսափահար են եղել /Տեսանյութ/

Շրի Լանկայում իր արձակուրդը վայելող ընտանիքը մեքենայով Յալայի ազգային արգելոցում զբոսնել է, երբ հանկարծ անսպասելիորեն նրանց առաջ փիղ է դուրս եկել: Իր ժանիքով ջարդելով մեքենայի պատուհանը՝ փիղը կնճիթը ներս է մտցրել և ուտելիք փնտրել: Արևմտյան Ավստրալիայից եկած Քասունը BBC-ին հայտնել է, որ փիղը սկսել է հոտոտել ողջ մեքենան, և անհանգստացած վարորդը կարգադրել է արագ ինչ-որ […]

Բրյուսելը Հայաստանին սպառազինություն չի մատակարարի: Իրավիճակը զարգանում է այլ սցենարով

«Խուլ Եվրամիությունը. Բրյուսելը Հայաստանին սպառազինություն չի մատակարարի» վերնագրով հոդվածում գրում է, որ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանը դժգոհություն է հայտնում ՀԱՊԿից, ինչպես նաև Ռուսաստանից՝ անարդյունավետության համար։ Ըստ Հայաստանի իշխանությունների, նրանք չեն կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները։ Սակայն Մոսկվան բազմիցս է պարզաբանել, որ Հայաստանի ղեկավարությունն ինքն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել ադրբեջանական […]

Հայի արյուն թափած եւ տեսարանը նկարահանած մարդասպանին Բաքվում դիմավորել են ինչպես հերոսի

Լրագրող Լինդսի Սնելը X սոցցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակմանը՝ գրելով, որ Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են որպես հերոսի։ «Հուսեյն Ախունդովին, ով Հայաստանի սահմանը հատել էր և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,-գրել է նա։ […]

Գագիկ Խաչատրյանի որդիները լվացել են շուրջ 1,5 մլրդ դրամ, 97 մլն դոլար ու 2 մլն եվրո. դատախազություն

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ-ի որդի Ա.Խ-ի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա-ի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ-ն, 2008-2016 թվականներին զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի […]

Նոտր Դամում կտեղադրվի իր տեսակի մեջ առաջին համակարգը՝ ցանկացած հրդեհ կանխելու համար

Նոտր Դամի վերակառուցման ղեկավար Ֆիլիպ Ժոստի խոսքերով՝ 2019 թվականին ահավոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհային անվտանգության աննախադեպ համակարգ կտեղադրվի: «Ձեռնարկվել են բոլոր նախազգուշական միջոցները լիարժեք հակահրդեհային պաշտպանություն ապահովելու համար։ Ծխի ցուցիչների համակարգ կստեղծվի գագաթի և ձեղնահարկի մակարդակում՝ ցանկացած հրդեհ կանխելու համար, այն իր տեսակի մեջ առաջինն է, որը կտեղադրվի Ֆրանսիայի տաճարում»,- ասել է Ժոստը […]

2023թ. Արկտիկայի միջին ամառային ջերմաստիճանը եղել է ռեկորդային ամենատաքը՝ 43 աստիճան Ֆարենհայթ. /Տեսանյութ/

ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA)-ի ուսումնասիրությունների համաձայն՝ Արկտիկայի ամառային միջին ջերմաստիճանը 2023 թվականին ռեկորդային ամենաբարձրն է եղել տարածաշրջանում: 13 երկրներից 82 գիտնականներ հետազոտել են և հայտնել, որ անցյալ տարվա ընթացքում Արկտիկայում ցածր շերտի օդի միջին ջերմաստիճանը վեցերորդ ամենատաքն է եղել 1900 թվականից ի վեր՝ 20 աստիճան Ֆարենհայթով (զրոյից ցածր 7 աստիճան Ցելսիուսով), […]

Խոհարարը դեռահասներին 200 ինքնասպանության փաթեթ է վաճառել /Տեսանյութ/

NYP-ի փոխանցմամբ՝ կանադացի նախկին շեֆ-խոհարարը COVID- ի ժամանակ Տորոնտոյի Fairmont Royal York հյուրանոցում աշխատանքը կորցնելուց հետո առնվազն 1200 ինքնասպանության փաթեթներ է վաճառել 40-ից ավելի երկրների հասցեներով, որոնք սխալ օգտագործման դեպքում մահվան պատճառ են հանդիսանում: 58-ամյա Քենեթ Լոն իր վաճառած փաթեթներով մահվան ավելի քան 100 դեպքի պատճառ է հանդիսացել, միայն Օնտարիոյում ավելի քան մեկ տասնյակ երիտասարդների, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված