15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման խնդիրներն ուշադրության կենտրոնում են

Վերջին շրջանում զգալի աշխատանքներ են տարվում ՀՀ ռազմարդյունաբերության համալիրի զարգացման, զինված ուժերը հայրենական արտադրության զինտեխնիկայի և նորագույն սպառազինության նմուշներով համալրելու, ինչպես նաև առկա ռազմական տեխնիկայի ու սպառազինության հուսալի և անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ: Օրեցօր ազգային բանակը համալրվում է նոր, ավելի որակյալ ու ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով՝ բացառիկ մակարդակի վրա դնելով ՀՀ պաշտպանական կարողությունները: Ասվածի վկայություններից մեկն […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Նախարարները մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձան Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Այս հարցերի շուրջ ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ […]

Հավկիթի գների թանկացումներ չեն սպասվում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այժմ հանրապետությունում միջին հաշվով արտադրվում է օրական շուրջ  960 հազարհավկիթ, ինչը լիովին բավարար է Սուրբ  Հարության տոնի նախաշեմին սպառողներին տեղական արտադրության հավկիթով ապահովելու համար: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այս օրերին հավկիթի ներկրումներ չեն  իրականացվել: Շուկայում հավկիթի գների էական փոփոխություններ այս պահին չեն նկատվում:  Նախատոնական օրերին նույնպես հավկիթի գների թանկացումներ չեն սպասվում:

Թուրքերը համատարած պատվաստում էին հայ տղա երեխաներին. որոշ ժամանակ անց նրանք մահանում էին

Ռուբեն Գրիգորյանի պատմությունը 1908 թ., Կարին Դիանա Գրիգորյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր ընտանիքի պատմությունը, որը լսել է պապից, վերջինս էլ՝ իր տատից: Կարավառությունը հայտարարել է, թե բոլոր տղա երեխաներին պետք է պատվաստել: Տատը որոշել է տղային պահել երկար զգեստի տակ ու հայտարարել, որ իրենց տանը տղա երեխա չկա: Որոշ ժամանակ անց պարզում են, որ պատվաստված […]

Վարչապետն ընդունել է ԱԶԲ հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դևիդ Դոուլիի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա քայլերը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: 

Օժանդակություն կստանան մտավոր սեփականության իրավատերերը

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010թ. մայիսի 21-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրով Մաքսային միության (ս.թ. հունվարի 1-ից՝ Եվրասիական տնտեսական միության) անդամ պետությունների համար ստեղծվել է մտավոր սեփականության օբյեկտների մեկ միասնական ռեեստր, ինչը նպատակ ունի իրենց իրավունքների պաշտպանության հարցերում օժանդակել մտավոր սեփականության […]

Այդ դեպքում իշխանությունը կկորցնի՞ «Դաշնակցությանը» /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի երկրորդ տարբերակ չի ներկայացվել խմբակցություններին, քաղաքական ուժերին: «Հանրապետության նախագահը հավանություն է տվել մի հայեցկարգի, որտեղ սևով սպիտակի վրա դրված է մեկ տարբերակ՝ պառլամենտական համակարգ: Երկրորդ տարբերակը, թե ինչու է խնվել, անհասկանալի է ու լուրջ մտահոգություն տեղիք է տալիս»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մինասյանը շեշտեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված