06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

«Դա կատարվեց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ» /վիդեո/

80 ամյա Մագդալինա Նիկոլյանը ՀՀ կառավարությունից պահանջում է վնասի փոխհատուցում: Նրա բնութագրմամբ հարևանները փաստաթղթեր կեղծելու շնորհիվ իրեն ու տղային կարողացել են վտարել հայրական տնից, որը որպես ժառանգություն իրեն էր անցել: «Դա կատարվեց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ»,-մեզ հետ զրույցումասաց Նիկոլյանը: Նա տեղեկացրեց նաև, որ եթե իր պահանջը չբավարարվի, ապա ինքը պատրաստ է ծայրահեղ քայլի.« Ապրիլի 24-ին ձենս […]

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները Կիպրոսում

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 3-ին հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետություն այցելելու համար եւ վստահեցրել, որ երկու երկրների՝ դարերից եկող բարեկամական հարաբերություններն ավելի կզարգանան փոխայցելությունների արդյունքում: Նախարար Կասուլիդեսն իր խոսքում նշել է, […]

Կցրտի

Ապրիլի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին` արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ, 4-ին` առանձին վայրերում, քամու ուժգնացում՝ 23-28 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 6-8-ին կբարձրանա 7-9 աստիճանով:

ԱՄՆ Հավայի նահանգն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ

ԱՄՆ Հավայի նահանգի Պետական Սենատն անցած շաբաթ միաձայն բանաձեւ է ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Այդ մասին հաղորդում է Asbarez-ը:   «Սենատը միանում է Հավայների Ներկայացուցիչների պալատին, ամերիկահայ համայնքին եւ ողջ աշխարհով սփռված հայերին՝ ճանաչելով եւ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, կոչ անելով աշխարհի բոլոր մարդկանց երբեք չմոռանալ […]

«Հիմա մեր ռազմաճակատը տնտեսությունն է: Եթե պարտվենք, մեր հաղթանակները չեղյալ կարելի է համարել». Վ. Մանուկյան

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած «Հայաստանի արդյունաբերության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ, ողջունելով ներկաներին, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով տնտեսության զարգացման անհրաժեշտությանն ու դրա խոչընդոտներին: Նա նշեց, որ երկրում առկա բազմաթիվ խնդիրներից որով էլ փորձես զբաղվել, վերջիվերջո կգաս այն եզրակացության, որ եթե տնտեսությունը մեծ արագությամբ […]

Նիկոսիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ապրիլի 3-ին բացվել է ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն: Գալուստ Սահակյանը բացման խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, աշխարհասփյուռ հայության եւ բարեկամ երկրների միասնական ջանքերով աշխարհի բազմաթիվ քաղաքներում […]

Վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 3-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1994 թ. ծնված Լիլիթ Մ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված