14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեֆիլյանը քաղբանտարկյա՞լ է /վիդեո/

«Մենք մեր մոտեցումներն ասել ենք այդ կապակցությամբ, նորից հստակ ուզում եմ ասել. իրավապ մարմինների գործողությունների ամբողջ ընթացքը պետք է լինի թափանցիկ և գործող ընթացակարգերին համահունչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե Ժիրայր Սեֆիլյանին ու «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամներին համարում է քաղբանտարկյալներ: «Եթե համոզվում ենք, որ այո, եղել են […]

Այս մասին դեռ խոսելու են ու խոսելու, դեռ պատմելու են ու պատմելու

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է. Գիշերը, փաստորեն, Քանյե Վեսթն ու հարյուրավոր քաղաքացիներ լեգենդ են կերտել Երեւանի պատմության համար: Դա իրադարձություն է, որի մասին դեռ խոսելու են ու խոսելու, դեռ պատմելու են ու պատմելու: Դժվար չէ կանխատեսել, որ մի օր այդ իրադարձությունը նշանավորող արձան կհայտնվի Կարապի լճի կենտրոնում:)

19 ամյա Գևորգը ծեծել է 25 ամյա Դավիթին

Ապրիլի 12-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կասկադում վիճաբանություն է և մի երիտասարդ վնասվածք է ստացել: Ժամը 03.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փափուկ հյուսվածքների ջնջխված վերքեր»ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Դավիթ Ա.-ն: Վերջինս հաղորդում և բացատրություն չի տվել` հայտնելով, որ ոչինչ չի հիշում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան […]

Քարդաշյանների նախնիների պատմությունը. Daily Mail /ֆոտո/

Daily Mail հեղինակավոր պարբերականը ներկայացրել է Քարդաշյաններ ընտանիքի պատմությունը, թե ովքեր էր եղել հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի նախնիները, ինչպես են փախել եղեռնից ու ինչպես են հայտնվել ԱՄՆ-ում: Daily Mail-ը նաեւ հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնցում Քարդաշյանի նախա պապն ու տատն են՝ Հովհաննես Միրոյանը և Լուսյակ Չորբաջյանը, Քիմի տատն ու պապը`Հելեն Առաքելյանն ու Արթուր Քարդաշյանը: […]

Թմրանյութ շաքարավազի մեջ

Մարտի 11-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Գ.-ի անվամբ քաղաքացի Հ. Մ.-ի բերած հանձնուքից հայտնաբերել և առգրավել են 485 գրամ ընդհանուր քաշով շաքարավազ, որին խառնված են եղել շաքարավազի հատիկների մեծության սպիտակ գույնի կասկածելի մասնիկներ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:  

Դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունների հիման վրա թվով 4 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը հրավիրվել է 2015 թվականի ապրիլի 13-ին` ժամը 1500-ին` ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում:Այս մասին հաղորդում է court.am-ը: Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով և 111-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով դատավորների կողմից ներկայացված […]

Վրաստանի սահմանին ձերբակալվել է հայ վարորդը

Ապրիլի 12-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետությունում՝ Բագրատաշեն – Սադախլո մաքսային կետում, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ուղևորվող «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպությանը պատկանող ավտոբուսի վարորդ՝ ՌԴ քաղաքացի Կ.Ա.-ի և Վրաստանի Հանրապետության սահմանային կետի աշխատակիցների միջև ծագած վիճաբանության արդյունքում Կ.Ա.-ը ձերբակալվել է և տեղափոխվել Մարնեուլիի ոստիկանության բաժանմունք:  Ավտոբուսի 50 ուղևորներ մնացել են սահմանային կետում և […]

Ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթում վայնասուն է

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նկատում է. «Վատիկանում տեղի ունեցած պատարագից ու Հռոմի պապի` ցեղասպանություն բառը օգտագործելուց հետո ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթում բառիս բուն իմաստով վայնասուն է բարձրացել: Էլ ինչ ասես էտ մարդու հասցեին չեն ասում: Բայց ամենահետաքրքիր միտքն այն է, որ քրիստոնյաները իրար պաշտպանում են, իսկ ահա մուսուլմաններն իրար կոկորդ են կրծում: Այն, որ մուսուլմաններն իրար կոտորում […]

Նոր արագաչափեր

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից  տեղեկացնում են, որ այսօրվանից` 2015 թվականի ապրիլի 13-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. Արարատի մարզի Գեղանիստ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Արարատի մարզի Խաչփար համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: – Տավուշի մարզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված