Երեկ վարչապետը դուրս շփեց բանակցային գործընթացի մասին բազմիցս կրկնած կեղծիքի հերթական չափաբաժինը: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: «Չնայած որ մեզ արդեն բավական ձանձրացրել է ակնհայտ սուտն ամեն անգամ հերքելը, այնուամենայնիվ, հիշեցման համար ստորև կբերեմ որոշ հղումներ նրանից, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Որքան էլ վարչապետը իրեն պատռի պարտված պատերազմի […]
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները դեկտեմբերի 20-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 405.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 408.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 442.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 449.50 դրամ (+2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.47 դրամ (-0.02 […]
Ռուսական Caviar ընկերությունը, որն ստեղծում է շքեղ և հատուկ սմարթֆոններ և այլ էլեկտրոնիկա, հայտարարել է, որ թարմացրել է iPhone 15 Pro Pair of Kings հավաքածուն։ Ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնի երեք յուրահատուկ տարբերակ, որոնք ստեղծելիս մշակողները ոգեշնչվել են շվեյցարական հայտնի ժամացույցների Richard Mille ապրանքանիշի էսթետիկայով։ Caviar-ի հիմնադիր Սերգեյ Կիտովը որոշել է, որ Richard Mille ժամացույցների սեփականատերերը […]
Կորոնավիրուսային JN.1 անունով վարակը, ԱՄՆ-ում արագ աճելով, արդեն գերիշխող է հյուսիս-արևելքում: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները գնահատում են, որ կորոնավիրուսային նոր JN.1-ն այժմ առաջացնում է այս երկրում Covid-19 նոր վարակների մոտ 20%-ը, և դա վիրուսի ամենաարագ աճող շտամն է: Այն արդեն գերիշխող է հյուսիս-արևելքում, որտեղ, ըստ հաշվարկների, առաջացնում է նոր վարակների մոտ մեկ երրորդը: […]
Ակնկալվում է, որ հնդկական Akash զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Հայաստան կսկսվեն մի քանի ամսից, հայտնում է հնդկական ANI լրատվամիջոցը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրին։ «Սպասվում է, որ Հայաստան մատակարարումները կսկսվեն մի քանի ամսից։ Միևնույն ժամանակ, շատ երկրներ, այդ թվում՝ Բրազիլիան, Եգիպտոսը և Ֆիլիպինները, հետաքրքրություն են ցուցաբերել Akash հրթիռային համակարգի նկատմամբ»,- հնդկական լրատվամիջոցներին ասել է աղբյուրը։ […]
Կոլորադոյի Գերագույն դատարանը որոշել է, որ Դոնալդ Թրամփը չի կարող հաջորդ տարի նահանգում առաջադրվել նախագահի պաշտոնում՝ վկայակոչելով սահմանադրական ապստամբության դրույթը: Դատարանը 4-3 հաշվով որոշում կայացրեց, որ պարոն Թրամփը իրավասու թեկնածու չէ, քանի որ նա մոտ երեք տարի առաջ ապստամբություն էր կազմակերպել ԱՄՆ Կապիտոլիումի մոտ: Թրամփի նախընտրական շտաբը որոշումն անվանել է հակաժողովրդավարական և խոստացել է բողոքարկել։ […]
Աննա Դանիբեկյանի «քթի» գործով Նարեկ Մանթաշյանն արդարացվել է։ Այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Քթի գործով մեղադրվող Նարեկ Մանթաշյանը ԱՐԴԱՐԱՑՎԵՑ: Հիշեցնեմ գործը վերաբերում էր դատավոր Աննա Դանիեկյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննարկման փոխարեն քթի պլաստիկ վիրահատություն կատարելու փաստի հրապարակմանը: Արդարադատությունն իրականացրել է Արման Հովհհանիսյանը»,- գրել է Կոչուբաևը։