13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հերմինե Նաղդալյանը ԵԽ ԽՎ-ին կոչ է արել խուսափել հակամարտության գոտում իրավիճակը սրող որևէ նախաձեռնությունից

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽ ԽՎ լիագումար նիստում ընթացիկ զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ Եվրոպայի ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելով Թուրքիայի զեղծարար քաղաքականության և Ադրբեջանի՝ հակամարտության խաղաղ լուծումը խաթարող ռազմատենչ հայտարարությունների ու սադրանքների վրա: Տիկին Նաղդալյանը ԵԽ ԽՎ-ին կոչ է արել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, որը կարող է […]

Սահմանին լարվածությունը կմեծանա

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը չի բացառում, որ առաջիկա օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն աճի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ սովորաբար ապրիլի 24-ի նախաշեմին կրակոցները սահմանին ավելանում են, իսկ այս տարին հատկանշական է. «Արդբեջանը Թուրքիայի չափ դժգոհ է Հռոմի պապի մատուցած պատարագից, նրա հայտարարություններից և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից»,-նկատեց նա: […]

Համացանցը «տրաքացնում են» կառավարական սեքս-սկանդալի կադրերը /վիդեո 18+/

Համացանցում սկանդալային տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են Ռուսաստանի կառավարության շենքում /Սպիտակ Տանը/ զբաղվում սեքսով: Նկարահանել են դրսից, եւ չի երեւում, թե կոնկրետ որ պաշտոնյան է տեսանյութում: Կառավարությունից դեռ չեն մեկնաբանել այս տեսանյութը:

Անդրանիկ Մանուկյանի Ուկրաինայում գտնվելը միայն բավարար է

«Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը հույս է հայտնել, որ Ուկրաինան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ես հակառակ կարծիք եմ. եթե նույնիսկ քաղաքական պատճառ չլինի, կոմերսանտի մտածողությամբ Մանուկյանի Կիևում գտնվելը բավարար է, որ Ուկրաինան չճանաչի ցեղասպանությունը», -կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: 

Հրաժարական տվեց

Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը տեղեկացնում է իր հրաժարականի մասին. «Իմ որոշումը պայմանավորված է այն hանգամանքով, որ ես չեմ կիսում Ամերիկայի Հայկական Համագումարի Հոգաբարձուների նորընտիր խորհրդի կողմից որդեգրած աշխատանքային ռազմավարական մոտեցումները եւ չեմ ընդունում գործունեության փոփոխված ձևաչափը տարածաշրջանում»,- ասվում է Դարբինյանի կողմից տարածված հայտարարությունում: Արմինա Դարբինյանը ղեկավարում է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը […]

Նոր մանրամասներ Գյումրիի դաժան սպանությունից

Գյումրիում դաժանորեն սպանված Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության քրեական  գործով  հարցաքննվել է մի քանի տասնյակ անձ, օրենքով սահմանված կարգով կատարվել մի շարք խուզարկություններ։ ՀՀ քննչական կոմիտեն  տեղեկացնում է, որ կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության, նրանց գույքն ավազակությամբ հափշտակելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալների համաձայն՝ 2015 […]

«Ամենակարևորը ապրիլի 25-ն է» /ֆոտո/

Ապրիլի 19-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արմենիան Նեյվի Բենդն ու խմբի հիմնադիր Արտո Թունչբոյաջյանը հանդես եկան համերգով:  Համերգն անցել է Արտոյին հատուկ մթնոլորտում` առանց լացուկոծի, երգով ու հումորով, պարզ ու մաքուր փիլիսոփայությամբ : Խորագիրը, կարելի է ասել, այպիսին էր «Ուր ենք գնում, ուր ենք հասել»: Երգիչը հանդես եկավ մի շարք կատարումներով, որոնց ընթացքում […]

Սեֆիլյանն ազատ չի արձակվի

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, փաստաբաններն այսօր բողոքարկելու են նաեւ Հիմնադիր խորհրդարանի մյուս կալանավորված անդամների նկատմամբ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Քաղաքապետարանը վաճառքի է հանել

Երևանի քաղաքապետարանը ապրիլի 7-ի հայտարարությամբ ներկայացրել է Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքերի ցանկը, որոնք աճուրդով վաճառքի են հանվել: Ներկայացաված 91 անուն գույքից 54-ը քաղաքի տարբեր մասերում գտնվող կաթսայատներ են: Աճուրդը կայանալու է ապրիլի 20-ին, ժամը 16-ին :

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված