11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մասսայական բախումներ ԱՄՆ-ում. կան տուժածներ /վիդեո/

ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում մասսայական բախումներ են ոստիկանության եւ տեղացիների միջեւ: Վերջինները բողոքի ակցիաներ են իրականացնում` հայտարարելով, որ ոստիկանները չարդարացված կերպով ուժ են կիրառում եւ անգամ սպանում անմեղ մարդկանց, հայտնում է РИА “Новости”-ն: Ակցիայի մասնակիցները շշերով ու քարերով հարվածել են ոստիկանններին, ջարդուխուրդ են արել խանութներն ու թալանել դրանք: Բալթիմորում երկրի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել, հազարավոր […]

Սերժ Սարգսյանն այցելեց

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ապրիլի 26-28-ը անցկացվող «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որի նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, արդյունաբերության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև աջակցել հայաստանյան ընկերությունների հետագա զարգացմանն ու արտահանման խթանմանը: Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով և հետաքրքրվել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող և արտահանման ներուժ ունեցող ընկերությունների […]

Անուններ կտան

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մայիսի 1-ին՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ժամը 18-00-ին հրավիրում են հանրահավաքի, որտեղ ներկայացնելու այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է ձերբազատվել իշխանություններից։ «Մեկ հանրահավաքով չենք սահամանափակվելու, մեր գործողությունները շարունակական բնույթ կկրեն»,-այսօր հրավիրված ասուլիսին նշեց  Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը՝ հավելելով, որ իրեն խնդիր ունեն գնալու ու ցանկացած քաղաքացու […]

Պողոսյանն առաջարկում է դիակիզում անել ոչ թե 15, այլ 100 տարին մեկ

Շատ կարևոր խնդիր է, և պետք է ուսումնասիրենք, թե ինչ ռիսկեր կարող են կրել բիզնեսի տեսանկյունից, այլև սա նոր մշակույթի մոտեցում պետք է բերի, սա ևս պետք  է քննարկել»,-այսօր Ազգային ժողովում խոսելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենսդրական փաթեթում արվող փոփոխության մասին՝ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան […]

Կրկին մահացածների հարցը՝ Ազգային ժողովում

Ազգային ժողովում քննարկվում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենսդրական փաթեթում արվող փոփոխությունը: Հարցը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Օրենսդրական փաթեթին կից ներկայացված փաստաթղթերի շարքում ներկայացված է նաև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. այն է՝ Երևանի վարչական տարածքում առկա են մեկ տասնյակից ավելի վայրեր, որտեղ մատուցվում են հոգեհանգստի հետ կապված […]

Քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, հայտնում է ադրբեջանական АПА-ն: Այդ մասին տեղեկացրել են Մինսկի խմբի գրասենյակից: Այստեղից նաեւ հայտնել են, որ իրենք Փարիզում այս շաբաթ կհանդիպեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ահա թե ինչն է կարևոր /վիդեո/

Արմենիան Նեյվի Բենդ խմբի հիմնադիր Արտո Թունչբոյաջյանը համաձայն չէ այն տեսակետների հետ, թե Հայոց ցեղասպանության մասին պետք է միայն ոգեկոչմամբ հիշել: Նա դեմ չէ համերգներ կազմակերպելուն ու դրանք նվիրելուն զոհերի հիշատակին: «Ով ինչպես կարողանում է, այնպես էլ հիշում է: Կարևորը մաքուր սրտով լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  «Բոլորն ալ ինձ համար լավ է, քանի որ […]

Ուշադրություն վարորդներին

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ-ի ապրիլի 28-ից մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված: Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել Նորագավիթ 1-ին փողոցով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: 

Կրակոց SAS սուպերմարկետի մոտ

2015 թվականի ապրիլի 27-ին՝ ժամ 19։30-ի սահմաններում,  Աբովյան փողոցում հրազենից արձակված կրակոցի դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ 2015 թվականի ապրիլի 27-ին` ժամը 19:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ապօրինի ձեռք բերված և պահվող հրազենից արձակել է կրակոց, որի հետևանքով վնասվել է Երևան քաղաքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված