11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կազինոյից՝ սգո սրահ

Սոցցանցերում քննարկվում է ապրիլի 29-ին ԱԺ-ում քվեարկված «Հուղարկավորությունների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները»: Տիգրանուհի Դավթյանը գրում է. «Երևի թե բոլորս կարող ենք փաստել, որ հոգեհանգիստի արարողությունները սգո սրահներում անցկացնելը դառնում է նոր «մշակույթ»: Թերևս պատճառն այն է, որ գրեթե բոլոր փակված խաղատները վերածվեցին սգո սրահների: Ավելին, եղան մարդիկ, ովքեր իրենց առանձնատունը վերածեցին սգո սրահի, քանի […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Թավիջյան եղբայրներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հանրահայտ ջազ երաժիշտներ Գարոն և Դիրան Թավիջյան եղբայրներին, ովքեր Երևանում են` մասնակցելու Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքում արդեն ավանդաբար անցկացվող ջազի միջազգային օրվա առթիվ Կասկադ համալիրում կազմակերպված համերգին: Արևմտյան Հայաստանից տեղահանված և Մակեդոնիայում հաստատված Թավիջյանների սերնդի երիտասարդ ներկայացուցիչներն աշխարհահռչակ տարբեր երաժիշտների հետ արդեն ավելի քան չորս հարյուր համերգ են ունեցել: […]

Միայն ուժեղ պետությունը կարող է նախորդի իրավահաջորդը դառնալ՝ չհերքելով նախկինում ունեցած հաջողությունները. Հ. Նաղդալյան

  ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ,,Իրատես դե ֆակտո,, կայքի խնդրանքով՝ ամփոփելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գործնական արդյունքները, նշել է.   ,,Մենք չէինք ակնկալում ու չէինք ստանալու նյութական ոչինչ: Կարդացեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցները եվրոպական ու ասիական տասնյակ լրատվամիջոցներում, վերջերս նաև ՌԴ հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների հետ ու ամփոփ պատասխան կունենաք: ՀՀ նախագահը շատ պարզ […]

Մինչեւ ամառ կհաստատվի

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագծի տեքստը ուղարկվել է հանձնաժողովներին, որպեսզի հետագայում այն քննարկվի: Այս մասին նշված է Բունդեսթագի պաշտոնական կայքում: Հանձնաժողովներից հետո հայտարարությունը, իբրեւ բանաձև, պետք է դրվի Բունդեսթագի հաստատմանը։ Այն պետք է հաստատվի մինչ ամառային արձակուրդներ:

Ինչ կտա պրոբացիոն ծառայությունը /վիդեո/

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ, արդեն տեղեկացրել ենք, որ հավանության արժանացրեց պրոբացիոն ծառայության ներդրմանը Հայաստանում: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ պետք է տարբեր ուղղություններով աշխատեն, որպեսզի մոտ ժամանակներս ստեղծեն  այս ծառայության ինչպես օրենսդրական, այնպես էլ ինստիտուցիոնալ կառուցվածքային հիմքերը:  Մանուկյանը նշեց, որ պրոբացիան ենթադրում է օրենքով սահմանված և հանցագործություն կատարած անձի […]

Սասունում ապրող միակ ամուրի հայը ցանկանում է ամուսնանալ հայ աղջկա հետ

Այժմյան Թուրքիայի Բաթմանի նահանգի Սասուն գավառի Չալըշար գյուղում ապրում է ընդամենը 2 հայ ընտանիք: Ընտանիքներից մեկի 38-ամյա ներկայացուցիչ Ջեմիլ Քափլանը, ով դեռ ամուրի է, «batmancagdas» տեղական կայքին տված հարցազրույցում ասել է, որ ցանկանում է վերջ դնել իր ներկայիս կարգավիճակին և ընտանիք կազմել, գրում է Ermenihaber.am-ը: «Ցանկանում եմ ամուսնանալ մի հայ աղջկա հետ, ով կուզի պրել […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Աննա եկեղեցու օծման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Երևանի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցուն հարակից Սբ. Աննա նորակառույց եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Սբ. Աննա եկեղեցին և Երևանի կաթողիկոսական նստավայրը կառուցվել են Հրայր և Աննա Հովնանյանների բարերարությամբ, ճարտարապետն է Վահագն Մովսիսյանը: Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել […]

Փնտրվում է

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև համաֆինանսավորման համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է Բագրատաշեն, Գոգավան պետական սահմանների անցման կետերի արդիականացման խնդիրը լուծել, կատարվելու է 434.500 եվրոյին համարժեք համաֆինանսավորում: Նման կերպ, ըստ փոխնախարարի, սահմանակետերը կդառնան միջազգային չափանիշներին համապատասխանող: «Մայիսի 31-ին ավարտելո՞ւ […]

Պուտինը Դոնեցկը Ղարաբաղի է վերածել. Կուչմա

Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի խնդիրը վերածել է Ղարաբաղի: Այդ մասին նա ասել է Բաքվում նախկին նախագահների հանդիպմանը, գրում է ադրբեջանական haqqin.az-ը: «Պուտինը Դոնեցկը Ղարաբաղի է վերածել: Նա հասկանում է, որ Ուկրաինայի հետ պատերազմն իր վրա թանկ կնստի, այս պատճառով էլ դիմել է հին, կայսերական մեթոդին` խնդիրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված