18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Փնտրվում է

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև համաֆինանսավորման համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է Բագրատաշեն, Գոգավան պետական սահմանների անցման կետերի արդիականացման խնդիրը լուծել, կատարվելու է 434.500 եվրոյին համարժեք համաֆինանսավորում: Նման կերպ, ըստ փոխնախարարի, սահմանակետերը կդառնան միջազգային չափանիշներին համապատասխանող:

«Մայիսի 31-ին ավարտելո՞ւ ենք այս ծրագիրը»,-հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Միրումյանը պատասխանեց, որ ըստ ծրագրի՝ այդպես է նախատեսված: «Հասկացանք որ ծրագրով այսպես է նախատեսված, բայց ավարտելո՞ւ ենք, պատասխանատուն ո՞վ է »,-հարցրեց վարչապետն ու հիշեցրեց, որ ժամանակին այս ծրագրի պատասխանատուին չգտավ նաև Վերահսկիչ պալատը: 

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով՝ «Այս ծրագրի փաստաթղթերն ի սկզբանե այնպես են ձևակերպված, որ կոնկրետ որևէ մեկը կոնկրետ պատասխանատվություն չի կրում, և երբ որևէ փաստաթուղթ ենք պահանջում, ստացվում է մի շղթա, երբ որ ՎՊ-ի նամակները երեք-վեց ամիս մի տեղից գնում են մյուսն, ու այդպես էլ պատասխան չենք ստանում»:

Վախթանգ Միրումյանը շեշտեց, որ սա մի քանի մարմինների գործառույթներին է առնչվում, վարչապետն էլ նկատեց, որ կոլեգիալ որոշում պետք է կայացվի, որ իրավական հարցերը պիտի լուծվեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ