11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կազինոյից՝ սգո սրահ

Սոցցանցերում քննարկվում է ապրիլի 29-ին ԱԺ-ում քվեարկված «Հուղարկավորությունների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները»: Տիգրանուհի Դավթյանը գրում է.

«Երևի թե բոլորս կարող ենք փաստել, որ հոգեհանգիստի արարողությունները սգո սրահներում անցկացնելը դառնում է նոր «մշակույթ»: Թերևս պատճառն այն է, որ գրեթե բոլոր փակված խաղատները վերածվեցին սգո սրահների:

Ավելին, եղան մարդիկ, ովքեր իրենց առանձնատունը վերածեցին սգո սրահի, քանի որ դրանից, մեկ օրում կարելի է 100-300 հազար դրամ գումար վաստակել: Բայց, «սովորության համաձայն», ինչպես հաճախ պատահում է Հայաստանում, դրանք նույնպես անցան բոլոր սահմանները: Սգո սրահները բացվեցին բնակելի թաղամասերում, որի հետևանքով խաթարվում էր տեղի բնակչության անդորրը:

Համաձայնեք, որ ամեն օր թաղման թափոր ու սգացող մարդիկ տեսնելը մեղմ ասած հաճելի չէ, էլ չեմ ասում, թե երեխաներն ու առհասարակ զգացմունքային մարդիկ ի՜նչ սթրես են ապրում ամեն անգամ ողբացող մարդկանց տեսնելուց:

Այս խնդրով շատ բնակիչներ էին դիմել համապատասխան գերատեսչություններին, որի արդյունքում էլ նախորդ տարվա ամռանը փակվեցին մի շարք սգո սրահներ` հստակ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կրկին աշխատելու պայմանով:

Ճիշտ է, շատ ու շատ սգո սրահների սեփականատերեր բողոքում են, թե ամեն օր իրենք վնասներ են կրում չաշխատելու պատճառով: Այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք նրանք գոնե մտքի ծայրով երբևիցե մտածել են, թե ինչքան անհարմարություն են պատճառում իրենց կառույցների հարևանությամբ բնակվող մարդկանց, թե՞ իրենց գումարը վեր են դասում ամեն ինչից ու բոլորից:

Այս ամենը հաշվի առնելով, կարելի է փաստել, որ նոր ու խիստ չափորոշիչների ներդրումը պարտադիր է»: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ