Օրեր անց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի կունենա «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթը, եւ բուքմեյքերներն արդեն սկսել են կանխատեսումները: Այսպիսով, բուքմեյքերների կարծիքով` հաղթողի հիմնական հավակնորդը Շվեյցարիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլեւն է:Երկրորդ ամենահավանական թեկնածուն հաղթանակի Եվրատեսիլին առաջին անգամ մասնակցող Ավստրալիայի ներկայացուցիչ Գայ Սեբաստյանն է: Հատկանշական է, որ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը բուքմեյքերների կողմից իբրեւ հաղթողի հավակնորդ չի դիտարկվում:
Եռասերունդ երկրապահը այսօր Երկրապահի օրվա կապակցությամբ ըմպանակ նվիրեց գեներալ Մանվել Գրիգորյանին: Այդ եղջյուր հիշեցնող գավաթով էլ գեներալը խմեց Երկրապահի կենացը: Գեներալի կողքին ուրախությունը կիսեցին նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ անդամներ ու հասարակական-քաղաքական մի շարք այրեր: Մանրամասները՝ տեսանյութում:
Թուզը պարունակում է կալիում, մանգան եւ հակաօքսիդանտներ: Թզի մեջ պարունակվող թաղանթանյութը նվազեցնում է ինսուլինի եւ արյան շաքարի մակարդակը՝ նվազեցնելով շաքարախտի եւ մետաբոլիկ սինդրոմի ռիսկը: Ընտրեք մուգ թզեր (դրանք ավելի շատ սննդանյութեր են պարունակում) եւ կերեք դրանք առանձին կամ ավելացրեք այլ մրգային խառնուրդներին: Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից
Ինչ էլ որ պատահի, ուրեմն դա հենց այդպես է, ինչպես պետք է լիներ, եւ դա միայն դեպի լավն է: Միխայիլ Բուլգակով
Փաստաբանների Միջազգային Միության (Union Internationale des Avocats) տնօրենների կոմիտեի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական, պալատի խորհրդի անդամ Մարտուն Փանոսյանը նշանակվել է այդ միության նախագահի խորհրդական: Նշենք, որ միությունը հիմնադրվել է 1927 թվականին և աշխարհում ամենահին կառույցն է իր տեսակի մեջ : Ներկայումս միությանը անդամակցում են շուրջ 2.000 անհատ փաստաբաններ և շուրջ 110 […]
Ամառվա գալուստին սպասում են բոլորը: Պատճառը թերևս ջերմացնող արևն է և վաստակած հանգիստը վայելելու անհագ սպասումը: Տարվա այս եղանակը հատկապես սպասելի է երեխաների համար: Ինչպե՞ս անցկացնել ամառային արձակուրդները: Հանգստանալ դասերից, թե արձակուրդն օգտագործել գալիք ուսումնական տարվան պատրաստվելու համար: Կա երրորդ տարբերակը՝ համատեղել երկուսը մեկում: Ամառային ճամբարները լավագույն հուշեր են բոլորի համար: Այսօր լավագույն հնարավորություն է […]
Մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Ղամբարյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Հ. Ղամբարյանի […]