18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրաշալի հնարավորություն` սովորել եւ հանգստանալ միաժամանակ

Ամառվա գալուստին սպասում են բոլորը: Պատճառը թերևս ջերմացնող արևն է և վաստակած հանգիստը վայելելու անհագ սպասումը: Տարվա այս եղանակը հատկապես սպասելի է երեխաների համար:

Ինչպե՞ս անցկացնել ամառային արձակուրդները: Հանգստանալ դասերից, թե արձակուրդն օգտագործել գալիք ուսումնական տարվան պատրաստվելու համար: Կա երրորդ տարբերակը՝ համատեղել երկուսը մեկում:

Ամառային ճամբարները լավագույն հուշեր են բոլորի համար: Այսօր լավագույն հնարավորություն է ստեղծված` այցելել ամառային ճամբարներ Հայաստանում եւ Եվրոպայում:

“Սմարթ Տուրս” տուրիստական գործակալության ներկայացուցիչը Henaran.am-ին պատմեց Անգլիայում ամառային դպրոցների ծրագրերի մասին: 14 օր տևողությամբ ճամբարներում հավաքվում են երեխաներ աշխարհի տարբեր երկրներից, միասին սովորում, կատարելագործում են անգլերենի իմացությունը, այցելում են Լոնդոնի, Օքսֆորդի տեսարժան վայրեր, ուսուցանում են արվեստի դասեր, սպորտով զբաղվում, միասին ֆիլմեր են դիտում, խաղեր խաղում, խորոված պատրաստում: Հաճախ ճամբարի ավարտին արդեն դժվարանում են բաժանվել ընկերներից:

Ամառային այս տեսակ հանգստին երբեմն խոչընդոտ է հանդիսանում ծնողների անհանգստությունը՝ ինչպես թողնել երեխաներին ճամփորդել առանց իրենց: Այս անհանգստությունը, սակայն, անտեղի է: Դպրոցներն ունեն 24 ժամյա անվտանգություն, խումբը Հայաստանից մեկնում է ղեկավարի ուղեկցությամբ: Մյուս կողմից, սա ինքնուրույնություն ձեռք բերելու հրաշալի հնարավորություն է:

Գործակալությունից տեղեկացրեցին, որ ցանկացած տեսակի տեղեկատվություն ճամբարների մասին պատրաստ են տրամադրել յուրաքանչյուրին: 

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետեւյալ հղմամբ` https://www.facebook.com/pages/Smart-Tours/1564462210479533

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ