14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հայ փաստաբանը նշանակվել է Փաստաբանների միջազգային միության նախագահի խորհրդական

Փաստաբանների Միջազգային Միության (Union Internationale des Avocats) տնօրենների կոմիտեի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական, պալատի խորհրդի անդամ Մարտուն Փանոսյանը նշանակվել է այդ միության նախագահի խորհրդական:

Նշենք, որ միությունը հիմնադրվել է 1927 թվականին և աշխարհում ամենահին կառույցն է իր տեսակի մեջ : Ներկայումս միությանը անդամակցում են շուրջ 2.000 անհատ փաստաբաններ և շուրջ 110 պետություններ ներկայացնող 200 փաստաբանական միություններ և ասոցիացիաներ: 1971թ. ի վեր միությունը հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդում: Ներկայում Փաստաբանների Միջազգային Միության նախագահն է Պոլ Նեմոն:

ՀՀ Փաստաբանների պալատը անդամակցում է Փաստաբանների Միջազգային Միությանը 2013թ. դեկտեմբեր ամսից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ