21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ձյուն կգա

Հանրապետության տարածքում ձյուն է սպասվում: Henaran.am –ին ԱԻՆ “Հայպետհիդրոմետ” ծառայությունից հայտնում են, որ  այսօր` հունվարի 28-ին շրջանների զգալի մասում, 29-ին արևելյան շրջաններում, 30-ին՝ երեկոյան ժամերին, արևմտյան շրջաններում, 31-ին և փետրվարի 1-ին` ամենուրեք,  սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ: 30-ի գիշերը  կդիտվի առանց տեղումների եղանակ:  Քամին  հյուսիս-արևելյան  3-8մ/վրկ, 28-ին, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում […]

Դինքի սպանության գործը մի շարք “մութ” էջեր ունի

Թուրքիայի Պետական Վերահսկիչ պալատը, որը երկրի նախագահի ենթակայության տակ է գտնվում, ավարտել է նախորդ տարի սկսած հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննությունը, հաղորդում է “Cumhuriyet”: Ըստ պարբերականի՝ Դինքի գործի հետ կապված 50 էջանոց զեկույցից մի քանի կարեւոր փաստաթղթեր են կորել, իսկ մնացածի բնօրինակները պարզապես բացակայել են: Բացի այդ` նյութերից եւ փաստաթղթերից մի քանիսում ամսաթվեր […]

Բանակի շնորհիվ ՀՀ-ն անկախ պետություն է,Արցախը` ազատագրված, հայ ժողովուրդը` պաշտպանված. Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը ՀՀ զինված ուժերի 20 տարիների ընթացքում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատներին. ‘Հարգելի՛ հայրենակիցներ,20 տարի առաջ հայ ժողովրդին կրկին վիճակված էր կերտել հերոսական պատմություն և սկիզբ դնել Արցախի ազատագրության և Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքարին: Համազգային զոհաբերությունների, նվիրումի ու ջանքերի շնորհիվ այսօր` 20 տարի հետո, կարող ենք փաստել, որ այդ պայքարը հաջողությամբ է պսակվել: Այսօր Արցախն ազատագրված է, բնակչությունը` պաշտպանված, Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է` դանդաղ, բայց հաստատուն քայլերով զարգացող: Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախյան պատերազմը հայ ժողովրդի համար նաև սեփա­կան արժանապատվությունը հաստատելու և հաջորդ սերունդներին ավելի պաշտպանված  հայրենիք թողնելու քննություն էր: Այդ քննությունը մեր ժողովուրդը պատվով հանձնեց, իսկ դա` առաջինը ձեր որդիների, հայրերի ու եղբայրների շնորհիվ: Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած, ծառայության ժամանակ իրենց պարտքը կատարելիս զոհված կամ մահացած զինծառայողների, անհայտ կորածների սիրելի՛ հարազատներ, ձեր որդիների, հայրերի ու եղբայրների անձնվեր ծառայության շնորհիվ է, որ այսօր հայ ժողովուրդն իր բնօրրանում վայելում է խաղաղ ապրելու ու արարելու երջանկությունը, և ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյա հոբելյանն առաջին հերթին ձեր տոնն է, քանզի բանակը կայացել է ձեր ամենաթանկ զոհողության գնով: Մենք, ցավոք, չկարողացանք փրկել ձեր հարազատների կյանքը, բայց այսօր, հանուն նրանց ու նրանց կատարած գործի, պարտավոր ենք շուքով նշել նրանց ծնած, սիրած, փայ­փայած ու պաշտպանած Հայոց բանակի 20-ամյակը` արժևորելով անցյալն ու անսխալ կողմնորոշվելով հետագա գործողություններում: […]

Ոստիկանությունը անտեսում է հանցագործության մասին հաղորդագրությունները. Հայացք

Ըստ “Հայացք” օրաթերթի  ՀՀ ոստիկանության “Ուղիղ կապ”-ի հյուրը հունվարի 26-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն էր: “Հնարավորություն էր ընձեռվել նրան հարցեր ուղղելու` ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների, ինչպես եւ հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու վերաբերյալ: Անշուշտ, չէինք կարող բաց թողնել վերոնշյալ հնարավորությունը, քանզի ոստիկանությունը տարիներ շարունակ ՀՀ […]

Միխայիլ Բաղդասարովը նոր օդանավականի տե՞ր.Ժողովուրդ

Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ” օրաթերթին հայտնի է դարձել, որ “Արմավիա” ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նոր օդանավակայան է գնել արտերկրում: Թերթը տեղեկացել է նաեւ, որ վերջինս պատրաստվում է մեծ ներդրումներ կատարել այնտեղ: Սակայն, “Արմավիա” ավիաընկերության մամլո ծառայությունից  հերքել են լուրը՝ ասելով,  թե այն չի համապատասխանում իրականությանը: “ Երբ  “Ժողովուրդ”-ը գրում էր, որ “Արմավիա”-ում մեծամասշտաբ կրճատումներ են կատարվում, դարձյալ […]

Վերելքի պատմական պահին հայոց բանակը կարեւորագույն նվաճում էր. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ ‘ Սիրելի՛ հայրենակիցներ, Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման քսանամյակի կապակցությամբ: Անկախ պետականության կորստից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ զինվորներ է ծնել, սակայն իր բանակն ունենալու բախտը չի ունեցել: Հայ մարտիկները, սպաներն […]

Ծառուկյանը մտադիր է բավարարվել. Հայկական Ժամանակ

Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տրամադրության վրա բացասաբար է ազդել Բանգլադեշցի Համոյի ձերբակալությունը: Ըստ թերթի, հիմա նա մտադիր է բավարարվել նրանով, ինչ իրեն կառաջարկվի: Թերթի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասել է, որ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ կտանի: Թերթը նշում է, որ ավելի վաղ ԲՀԿ-ականները վստահ էին, որ իրենք են լինելու առաջատար […]

“168 Ժամ”. Ռուբեն Հայրապետյանը խորհուրդ է տալիս ՀՀԿ հետ սպառնալիքներով չխոսել

Թերթի թղթակցի հետ զրույցում  Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընդդիմության հետ ԲՀԿ-ի համագործակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է վտանգ ներկայացնել ՀՀԿ-ի համար, ասել է. “ՀՀԿ-ն որեւէ մեկից չի վախենում, որ որեւէ մեկը կարողանա վտանգ ներկայացնել: Ոչ մեկին խորհուրդ չեմ տա ՀՀԿ-ի հետ սպառնալիքներով խոսել: Որովհետեւ ով սպառնալիքներով խոսեց, շատ վատ […]

Թուրքիայում հարձակվել են ՞քարդաշ՞ Ալիեւի վրա

Թուրքական մամուլը շարունակում է քննարկել Ադրբեջանի պասիվ վերաբերմունքը` Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո: Թուրքիայի խորհրդարանի Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խմբի անդամները, Ադրբեջան կատարած այցի շրջանակներում հարցրել են Արբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից, թե որն է  Ֆրանսիայի դեմ քարոզարշավին չմասնակցելու պատճառը: Ի պատասխան` Ալիեւն ասել է, որ իրենք ամեն ինչ արել են, եւ որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված