Պետք է բացառել նոր թալեաթների, նոր քեմալների եւ նոր հիտլերների ծնունդը. Էդուարդ Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 18-ին Աթենքում մասնակցել է «Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային համաժողովին: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով. «Հայաստանի Ազգային ժողովը մարտի 24-ին միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Այս հայտարարությամբ մենք վերահաստատել ենք մեր դիրքորոշումը պայքարելու ցեղասպանություն երեւույթի ճանաչման […]