07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ակումբում տարեդարձը շարունակվել է դանակով ու ծեծանակով «պարերի» տակ. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ սկսվեց Վահե և Անդրանիկ Մարտիրոսյանների գործի դատական քննությունը: 22-ամյա Վահեն և 27-ամյա Անդրանիկը հորեղբորորդիներ են: Նրանք կողք կողքի նստած են ամբաստանյալի աթոռին ու մեղադրվում են նույն խմբի կազմում տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ […]

Պալաչը՝ Ծառուկյանի թինկազորի պետի կողմից ծեծվելու լուրերից. Ժամանակ

Աբովյանի քաղաքապետի նախընտրական փուլը գնալով ավելի է թեժանում: Նույնիսկ տեղեկություններ են տարածվել, որ երեկ գիշեր Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոն դաժան ծեծի է ենթարկել քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին` Պալաչին: Արթուր Հարությունյանը «Ժամանակի» հետ զրույցում այս տեղեկությունը լսելով` վրդովվել է, ապա ասել, թե նման լուրեր տարածելով` փորձում են իրեն վարկաբեկել ընտրողների մոտ: Նա վստահեցրեց, որ նման բան […]

Ատամները սրած. Հայկական ժամանակ

Ազգային ժողովում երեկ բոլորը և հատկապես լրագրողները մեծ անհամբերությամբ սպասում էին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով պետք է խորհրդարանին ներկայացնի գլխավոր դատախազության նախորդ տարվա հաշվետվությունը: Այս ընթացքում բազմաթիվ հարցեր են կուտակվել, և սպասվում է, որ հաշվետվության քննարկումը բուռն կանցնի: Սակայն Կոստանյանը երեկ ԱԺ-ում չի եղել, հավանաբար այսօր կգա: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մարզպետ ջան, քեզ պե՞տք ա. Հայկական ժամանակ

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները երջանիկ աստղի տակ են ծնվել: Մարզպետի կինը և երկու զավակները նախորդ տարի նկիրատվության կարգով գումար են ստացել և աշխատավարձի հետ կապ չունեցող եկամուտներ գրանցել: Մարզպետի կնոջ՝ Նաիրա Ներսիսյանի միջոցները 2014-ին աճել են 12 միլիոնից հասնելով 15 մլն դրամի, 18 հազար ԱՄՆ դոլարից 21 հազարի, և 8000 եվրոյից 16 հազարի… […]

Վերադարձրեք ժպիտը մեր ժողովրդին

«Նախորդ վարչապետին որ հանել էին, ես նրա աշխատանքը գնահատեցի զրո, հիմա մեկ տարի է անցել, որը ոչ շատ է, ոչ քիչ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանն՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության մեկամյա գործունեությանը: Նա նշեց, որ ինչ-ինչ քայլեր երևում են: «Տեսանելի է, որ պայքար սկսվեց կոռուպցիայի դեմ»,-ասաց նա: Սակայն, ըստ Գասպարյանի, այդքանով չպիտի […]

Վարդապետի լռությունը

Վարդապետի լռությունը Խաղարկային լիամետրաժ կինոնկար՝ նվիրված Կոմիտաս վարդապետի հիշատակին Կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանի մեկնաբանությամբ Ֆիլմը ներկայացնում է ոչ թե Կոմիտասի վարդապետին, այլ նրա Մեծ Լռությունը… Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս: Նա մտասևեռված է Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման վրա: Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակաով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի […]

Չմոռանանք, որ մարդ կերտելը ամենամեծ արվեստն է

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մայիսի 19-ի ելույթը հայտարարությունների ժամին Մայիսի 14-15-ը Երևանում առաջին անգամ անցկացվեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որև կազմակերպվել էր բարձր մակարդակով:Բոլոնիայի գործընթացը միավորում է 47 եվրոպական երկրներ:Բոլոնյան գործընթացի մեջ հատկապես ուզում եմ կարևորել նրա քաղաքակրթական նշանականությունը, որը հնարավորություն է տալիս  համամարդկային միասնական արժեքներով առաջնորդվող […]

Մութ ժամեր. առաջարկում են անջատել հոսանքը

Facebook սոցիալական ցանցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանդես եկող նախաձեռնությունն առաջարկում է մայիսի 25-ին անջատել լույսերը՝ ի նշան բողոքի: «Իսկ ինչ, եթե մայիսի 25-ին ժամը 21:00-23:00-ին անջատենք մեր տների լուսավորությունը, հեռուստացույցը, օդոփոխիչները (երկու ժամում չենք մեռնի :Ճ), նույնիսկ սառնարանները (երեկոյան սառն ա լինում, սնունդը չի փչանա), ու երկու ժամ անցկացնենք մեր ընտանիքների հետ ռոմանտիկ մթնոլոտում` մոմերի […]

Հովհաննես Ղազարյանի դին հայտնաբերվել է Արտաշատի ջրանցքում.ՀՀՔԿ

2015 թվականի մայիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի ջրանցքում՝  Նորաշեն գյուղի հատվածում, հայտնաբերվել է  դիակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 79-ամյա բնակիչ Հովհաննես Ղազարյանն է։ 2015 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի բնակչուհի Ա.Ղազարյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ ամուսնու հայրը` 79-ամյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված