05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վարդապետի լռությունը

Վարդապետի լռությունը

Խաղարկային լիամետրաժ կինոնկար՝ նվիրված Կոմիտաս վարդապետի հիշատակին

Կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանի մեկնաբանությամբ Ֆիլմը ներկայացնում է ոչ թե Կոմիտասի վարդապետին, այլ նրա Մեծ Լռությունը…

Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս: Նա մտասևեռված է Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման վրա: Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակաով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը…

Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են դեռևս 2014 թ. աշնանը և ավարտին կհասցվեն 2015 թ. ամռանը: Նկարահանումներն անցկացվում են Հայաստանում (Արզնի, Երևան) և արտերկրում (Ֆրանսիա, Չինաստան): Ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ