05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մութ ժամեր. առաջարկում են անջատել հոսանքը

Facebook սոցիալական ցանցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանդես եկող նախաձեռնությունն առաջարկում է մայիսի 25-ին անջատել լույսերը՝ ի նշան բողոքի:

«Իսկ ինչ, եթե մայիսի 25-ին ժամը 21:00-23:00-ին անջատենք մեր տների լուսավորությունը, հեռուստացույցը, օդոփոխիչները (երկու ժամում չենք մեռնի :Ճ), նույնիսկ սառնարանները (երեկոյան սառն ա լինում, սնունդը չի փչանա), ու երկու ժամ անցկացնենք մեր ընտանիքների հետ ռոմանտիկ մթնոլոտում` մոմերի լույսի ներքո: Նպատակն, իրականում, բողոքի ակցիան է ընդդեմ հոսանքի թանկացման:

Վստահ եմ, որ եթե ամբողջ Հայաստանում 100 հազար ընտանիք անի դա, ապա եթե հաշվենք, որ բոլոր այդ սարքերը միջինում կսպառեին 3 ԿվՏ, ապա Էլցանցերի վնասը կկազմի 4,2 մլն դրամ: ՀԷՑ-ի ղեկավարությունը ստիպված կլինի դրսից եկած ռուս պաշտոնյայի համար այդ ամիս տուն վարձել ոչ թե Նորք Մարաշում, այլ Ներքին Շենգավիթի 5 հարկանի խրուշչովկայում: Միաժամանակ պետք է սպառնալ, որ այս ակցիաները կարող են դառնալ պարբերական, արվել ամբողջ օրվա ընթացքում` ՀԷՑ-երին պատճառելով հսկայական վնասներ: Կարծում եմ, որ այս ակցիան իրագործելի է 100 տոկոսով: Միայն անհնրաժեշտ է լայն տարածում: 

Մայիսի 25-ին ժամը 21:00-ից մինչև 23:00 իմ բնակարանում կսպառվի 0 ԿվՏ: Միացե՛ք, տարածե՛ք, աշխատող տարբերակ է…»,-գրված է ֆեյսբուքյան խմբում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ