21 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Վերադարձրեք ժպիտը մեր ժողովրդին

«Նախորդ վարչապետին որ հանել էին, ես նրա աշխատանքը գնահատեցի զրո, հիմա մեկ տարի է անցել, որը ոչ շատ է, ոչ քիչ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանն՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության մեկամյա գործունեությանը:

Նա նշեց, որ ինչ-ինչ քայլեր երևում են: «Տեսանելի է, որ պայքար սկսվեց կոռուպցիայի դեմ»,-ասաց նա: Սակայն, ըստ Գասպարյանի, այդքանով չպիտի բավարարվել. «Ժողովուրդը պահանջում է, տնտեսությունը պիտի աշխատի, տնտեսական օղակները չպիտի այդպես սեղմվեն, հնարավորություն պետք է տրվի, որ մարդիկ շնչեն, գործեն, ստեղծեն, կառուցեն, սա է պետք»:

Գրականագետը պատմեց, որ քայլելիս մարդկանց դեմքին ժպիտներ չի նկատում. «Վերադարձրեք ժպիտը մեր ժողովրդին, այ սա պիտի խնդրենք: Իսկ դրա համար մարդ պիտի աշխատի, աշխատի ու վաստակի, նորմալ բուժվի. այդ օգնությունները սուտ բաներ են, մարդը պիտի իր արդար վաստակով աշխատի, ոչ թե մարդուն պահեն մուրացկանի պես»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ