15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն շարունակելու է աշխատել. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ մամլո քարտուղար,  Ազգային Ժողովի փոխոսնակ Է. Շարմազանովը Սարդարապատում` լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ժամանակը ցույց կտա  արդյո՞ք ԲՀԿ-ն ընդդիմություն է, իշխանություն, թե գործելու է կառուցողական դաշտում: “Ես չեմ մեկնաբանում այլ քաղաքական ուժերի աշխատանքային ոճը: Նման հարցեր պետք է տալ ԲՀԿ-ին”,-ասել է նա` ավելացնելով, որ վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնները կմնան ՀՀԿ հայեցողության ներքո, […]

Աշխարհի ամենախոշոր աչքերով շունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Աշխարհի ամենամեծ աչքերով շունը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել: Բոստոն-տերյեր ցեղատեսակի պատկանող Բրուսկի անունով շան աչքերի տրամագիծը 2,8 սմ է: 4-ամյա շնիկի տիրոջ խոսքով` Գինեսի ռեկորդների գրքին դիմել նրան խորհուրդ է տվել անասնաբույժը, երբ զննելիս է եղել շանը: Նա նշել է, որ նույնիսկ բոստոն-տերյեր տեսակի շների համար, որոնք սովորաբար խոշոր աչքեր են ունենում, Բրուսկիի տեսողական […]

Թբիլիսիում կայացել է Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված ավանդական Վարդատոնը

Մայիսի 27-ին Թբիլիսիի Գորգասալի հրապարակում տեղի ունեցավ Վարդատոնի հանդիսավոր ավանդական արարողությունը: Միջոցառումը սկսվել է Թբիլիսիի Ս.Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցված պատարագով, որից հետո եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի գերեզմանին տեղի է ունեցել հիշատակի մաղթանքի արարողությունը: Միջոցառումը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը` ՀՀ մշակույթի նախարարության, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության եւ […]

Անհայտ կորածը ջրախեղդ է եղել

Երկու օր առաջ տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ, անհայտ կորած` 1956 թ. ծնված Օնիկ Բադալյանը , հնարավոր է խեղդվել  է Գավառագետի Գավառ-Նորատուս հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ջրափրկարարները Գավառագետից դուրս են բերել Օ. Բադալյանի դին:

Լեդի Գագային սպառնում են իսլամի հետեւորդները /վիդեո/

Սկանդալային երգչուհի Լեդի Գագայի համերգը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում չի կայանա` իսլամի մոլեռանդ հետեւորդների սպառնալիքների պատճառով: Մի քանի օր առաջ Ջակարտայում  Գագայի համերգին դեմ է հանդես եկել “Իսլամի պաշտպանների ճակատը”, որը երգչուհուն անվանել է “սատանայի սուրհանդակ”: Նրանք սպառնացել են , որ “քաոս” կսարքեն, եթե նրա ելույթը հանկարծ կայանա: Երգչուհին այս ամենին մեկ նախադասությամբ է արձագանքել իր […]

Ապագա նախագահը մարիխուանայի սիրահարների “բանդա” է ղեկավարել

Ամերիկացի լրագրող Դեյվիդ Մարանիսի “Բարաք Օբամա. պատմություն” գրքից համացանցում հայտնված հատվածները բուռն քննարկման առիթ են դարձել: Գիրքն ամբողջությամբ կհրատարակվի հունիսին: Եթե հավատանք գրքի հեղինակին, ապա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դպրոցական բարձր դասարաններում մեծ հաջողություն ուներ համադասարանցիների մոտ, քանի որ մարիխուանայի սիրահարների “բանդայի” ղեկավարն էր: 1995-ից գրված ինքնակենսագրությունում Օբաման խոստովանում է, որ երիտասարդ տարիներին հաճախակի է […]

Առանց տեղումների եղանակ

Եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: Այս գիշեր ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ին օրվա 2րդ կեսին առանձին շրջաններում հնարավոր են կարճատեւ անձրեւներ: Հնարավոր է նաեւ ամպրոպ, քամի 18-20մ/վրկ, կարկուտի փոքր հավանականություն կա հյուսիսային շրջաններում` երեկոյան: Ընդհանուր առմամբ առատ տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանն ամենուրեք կբարձրանա 1-3 աստիճանով: Երեւանում մայիսի 29-ին առավոտյան պարզ, օրվա 2րդ կեսին […]

Բախում Փակ շուկայի համար. բողոքում են բողոքողների դեմ/վիդեո/

Փակ շուկայի պահպանության կողմ արտահայտվող քաղաքացիներն այսօր հանդիպել են  նաեւ շուկայի մերձակայքում ապրող բնակիչների հետ: Վերջիններս չափազանց դժգոհ էին, որ քաղաքացիների մի խումբ բողոքում է շուկան քանդելու դեմ: Նրանց խոսքով` իրենց կենցաղը տարիներ շարունակ անտանելի է դարձել շուկայի գոյությամբ պայմանավորված աղտոտության պատճառով: Եւ հիմա նրանք կողմ են, որ շուկան քանդելու արդյունքում թեկուզեւ սուպերմարկետ կառուցվի, միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված