ԱՄՆ սենատորն այցելում է Հայաստան

Հունիսի 1-ին Հայաստան կայցելի ԱՄՆ դեմոկրատ սենատոր Դիք Դուրբինը (Իլինոյս նահանգ), տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: Նա հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ` քննարկելու տարածաշրջանային անվտանգությանը եւ ներքին իրավիճակին առնչվող հարցեր: Սենատոր Դուրբինն ու նրա ղեկավարած պատվիրակությունը նաեւ հանդիպումներ կունենան Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացված հայ-թուրքական միջսահմանային ծրագրերի մասնակիցների […]