17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դաշնակցությունում իրարանցում է. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, աղաքական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, Դաշնակցության ներսում նոր ինտրիգներ են հասունանում: Խորհրդարանական ընտրություններում ապրած խոր հիասթափությունից հետո մի շարք դաշնակցականներ, ասում են, որոշել են ընդհատակ անցնել: Նրանք չեն ուզում խառնվել ոչ դաշնակցական, ոչ էլ քաղաքական գործերին ընդհանրապես: “Եվ դա է պատճառը, որ ոչ այնքան հայտնի դաշնակցականներ, բայց խոշոր գործարարներ Աշոտ Ափոյանն ու […]

Միասնական եւ համախմբված լինենք. շնորհավոր ծնունդդ, սիրելի առաջնորդ

Հայաստանի երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 61 տարեկան: Շարքային եւ  հասարակ մարդիկ նրան վերաբերվում էին որպես իրենցից մեկին: Մարգարյանը  հանգիստ ու անկաշկանդ շփվում էր բոլորի հետ` պաշտոնյայից մինչեւ դրկից, բոլորի հետ գտնում էր մոտեցման բանալին: “Աստված մարդուն իդեալական չի ստեղծել: Դրա համար էլ իմ մեջ, ինչպես ցանկացածի, կան թույլ կողմեր, բնավորության գծեր, որոնք ի […]

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Կան մի շարք պատճառներ, որոնք կարող են բացասաբար ազդել սեքսուալ կյանքի վրա: Մասնագետներն այդ պատճառների թվում առաջինը նշում են անառողջ ապրելակերպը եւ օրգանիզմում ցինկի պակասը: Ուգանդայի Մակերեր համալսարանի գիտնականները կարծում են, որ ժամանակակից մարդու սննդակարգում պակասում է ցինկը, ինչը շատ կարեւոր նյութ է: Ցինկի պակասությունը կարող է նվազեցնել տեստոստերոն արական հորմոնի քանակությունը: Իսկ դա նշանակում […]

Պայթած DIY-ում ընթերցումներ են

Վերջերս սկանդալային դարձած  DIY ակումբը շարունակում է գործել: Թեեւ պայթյունի հետքերը թարմ են, սակայն այստեղ մշակութային  միջոցառումներ են կազմակերպում: Այսօր երեկոյան երիտասարդ գրող Նանորը իր ստեղծագործություններն էր ընթերցում: Հավաքվածները լսում էին երիտասարդ գրողին:

Լեդի Գագան ուղեղի ցնցում է ստացել /վիդեո/

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան  ուղեղի ցնցում է ստացել Նոր Զելանդիայում համերգի ժամանակ մետաղական ձողի հարվածի արդյունքում: Այդ մասին հայատարարել է երգչուհու դիմահարդարն իր միկրոբլոգում: Այժմ երգչուհու մոտ ամեն ինչ կարգին է: Միջադեպը տեղի է ունեցել Օուքլենդում կայացած նրա վերջին համերգի ժամանակ: Համերգի տեսագրության մեջ երեւում է` ինչպես պարողներից մեկը չի կարողանում ձեռքերում պահել մետաղե ձողը […]

Ո՞ւմ համար են պահում մեթադոնը …

2012 թ. հունիսի 11-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել մի քաղաքացի եւ տեղեկացրել, որ իր ՝ քաղցկեղով հիվանդ մորը Վանաձորի թիվ 1 հիվանդանոցը ցավամոքիչ դեղահաբեր, մասնավորապես՝ մեթադոն,  չի տրամադրում: Քաղաքացու մայրը արդեն 2 ամիս ընդգրկված է պալիատիվ բուժօգնության պիլոտային ծրագրում, որն իրականացվում է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցում: Ծրագրի շրջանակներում պացիենտը անվճար ստացել է […]

Քաղաքական պատվերների ու ռեպրեսիաների ժամանակներն անցյալում են. Շարմազանովը` Օսկանյանին

“Յուրաքնաչյուր քաղաքացի, այդ թվում նաեւ պատգամավորը կամ նախկին արտգործնախարարը իրավունք ունեն այս կամ այն  հարցի շուրջ արտահայտել իրենց սեփական կարծիքը եւ ազատ են կարծիք արտահայտելու մեջ, բայց այնուամենայնիվ, ինձ համար շատ զարմանալի է, որ գործող պատգամավորը  դրան քաղաքական աստառ է փորձում տալ կամ այդտեղ քաղաքական պատվեր է տեսնում”,-այսօր մեկնաբանելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի […]

Դոլարը շարունակում է ամրապնդել դիրքերը

Դոլարն արդեն քանի օր է՝ հատել է 400 դրամի սահմանը:  Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից, այսօր արտարժույթի շուկայում ձեւավորված դոլարի միջին փոխարժեքը 412.52 դրամ է:  Վերջին օրերի աճի միտումն այսօր էլ է պահպանվել, մեր դրամը նվազել է եւս 0.23  նիշով:

Մեկնարկել է “դաբրո”-ների խառը շրջանը

Սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելիք թեկնածուներն արդեն սկսել են իրենց ճշտումները մարզպետների հետ: Օրերս, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երեւանյան նստավայրում` “Արմենիա-Մարիոթ”-ում հանդիպել են Խաչատրյանն ու Սիսիանի առաջին քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանը: Վերջինս ասել է, որ պատրաստվում է սեպտեմբերի 9-ին քաղաքապետի ընտրություններին մասնակցել եւ մարտական է տրամադրված: Սիսիանի ներկայիս քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը նույնպես առաջադրվելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված