18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսօր սոված զինվոր չկա. Նորայր Յոլչյան

Այսօր սոված զինվոր հասկացությունը չկա, բոլորն ապահովված են ամեն ինչով,- այսօր, թիկունքի օրվա առիթով հանդիպելով լրագրողներին, ասաց  ՀՀ ՊՆ ԶՈւ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը: Իր ղեկավարած ծառայության  գլխավոր նպատակը  գնդապետը  համարում է ԶՈւ-ն անհրաժեշտ նյութական, տրանսպորտային միջոցներով ապահովելը: Հատկանշական  է, ի դեպ, որ հունիսի 23-ն ընտրվել է ՀՀ ԶՈւ-ի Թիկունքի ծառայության […]

Սիրիայում 4-րդ հայ զինծառայողն է սպանվել

Սիրիայում կրկին հայ է սպանվել: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ` զոհված զինծառայողը Թելլ-Աբյատ քաղաքում ծնված Րաֆֆի Իբրահիմ Կադմուսն է: Նա եւս զոհվել է Հոմս քաղաքի մոտակայքում զինվորական ծառայություն կատարելիս, ինչպես եւ նախօրեին զոհված մյուս հայ զինվոր Ջալալ Մելքունը: Նա Սիրիայում զոհված 4-րդ հայազգի զինծառայողն է:

“Փոխգործակցություն-2012”-ը՝ Արթուր Բաղդասարյանի եւ Նիկոլայ Բորդյուժայի տեսադաշտում

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Երեւանում է գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ընդունել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության տարածքում  “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժության նախապատրաստմանը եւ անցկացմանը, ինչպես նաեւ  Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ընթացքին վերաբերող […]

ԵՄ-ը խստացրել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

Եվրամիությունը 16-րդ որոշումն է կայացրել Սիրիայի վերաբերյալ` կրկին խստացնելով պատժամիջոցները,  հաղորդում է “УНИАН”-ը: Համապատասխան որոշումն այսօր` հունիսի 25-ին, հավանության է արժանացել ԵՄ-ան Արտաքին հարցերով խորհրդի նիստին Լյուքսեմբուրգում: Ըստ որոշման` այն անձանց թվին, ում մուտքը  ԵՄ-ան տարածք  արգելված է եւ սառեցված են նրանց ակտիվները, եւս մեկ մարդ է ավելացել: Այդ պատժամիջոցներն առաջին հերթին վերաբերում էին Սիրիայի […]

Անձրեւը խուճապ առաջացրեց. no comment /վիդեո/

Օդերեւութաբանների այն կանխատեսումներին, որ երկուշաբթի Երեւանում տեղումներ կլինեն, երեւանցիներից շատերը թերահավատորեն վերաբերվեցին: Այդ իսկ պատճառով  անակնկալ տեղացած անձրեւը փոքր-ինչ խուճապ առաջացրեց:  Ահա թե ինչ արձանագրեց Henaran.am-ի տեսախցիկը:

Վեհափառն ընդունեց ՀԲԸՄ նախագահին

Օրերս, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին` տիկնոջ Վերա Սեդրակյանի ուղեկցությամբ: Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Նորին Սրբությունը, ի դեմս տիար Պերճ Սեդրակյանի, իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ անդամներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հանդեպ շարունակ ցուցաբերվող […]

Երթուղայինի վարորդը կտրուկ ագելակել է, 71-ամյա կինը` կոտրվածք ստացել

Հունիսի 24-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 71-ամյա մի կին  և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.00-ին, գտնվելով թիվ 20 երթուղու “ԳԱԶել” միկրոավտոբուսի սրահում, Մյասնիկյան պողոտայի թիվ 5/1 հասցեի դիմաց վարորդի կողմից կտրուկ արգելակման հետևանքով վայր է ընկել, ինչի հետևանքով ստացել է ձախ ձեռքի կոտրվածք: Կատարվում է քննություն: Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ […]

Ստվերային երեւույթները կարող են վտանգել ծրագրի կատարումը. Գագիկ Մինասյան

Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը  կառավարության հիմնական գերակայությունը համարում է ներքին ռեսուրսների վրա հիմնված տնտեսական աճի ապահովումը, քանի որ, նրա խոսքով, միջազգային ֆինանսական շուկաներում պահպանվում են անորոշությունները: Այսօր, զրուցելով լրագրողների հետ, Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ կառավարությունը կաջակցի տնտեսության 11 ճյուղերի, որոնք զարգացման առավել մեծ պոտենցիալ ունեն: Նա ափսոսանք հայտնեց, որ  առկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված