15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վեհափառն ընդունեց ՀԲԸՄ նախագահին

Օրերս, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին` տիկնոջ Վերա Սեդրակյանի ուղեկցությամբ:

Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Նորին Սրբությունը, ի դեմս տիար Պերճ Սեդրակյանի, իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ անդամներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հանդեպ շարունակ ցուցաբերվող նվիրումի եւ աջակցության համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Սփյուռքում ու Հայրենիքում Միության ջանքերով իրականացվող ազգանպաստ գործունեությանը, ինչպես նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացվող ծրագրերին:

Այս առիթով ՀԲԸՄ նախագահը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին մշտական զորակցության, մասնավորաբար ՀԲԸՄ հերթական` 87-րդ Ընդհանուր անդամական ժողովը հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում, անցկացնելու հնարավորության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ազգային-եկեղեցական կյանքում առկա զանազան խնդիրներ եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր:

Հանդիպումից հետո տեր եւ տիկին Պերճ եւ Վերա Սեդրակյանները ծանոթացան Ս. Էջմիածնում ընթացող լայնածավալ շինարարական, այդ թվում Սեդրակյան ամուսինների ազնիվ բարերարությամբ իրականացվող Հին Վեհարանի հիմնանորոգության եւ վերակառուցման աշխատանքներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ