21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Լիճքում քաղցկեղի պատճառ է խմելու ջուրը

Սյունիքի մարզի Լիճք գյուղում /Մեղրիի տարածաշրջան/ մարդիկ օգտվում են մոտ 50 տարի առաջ կառուցված խմելու ջրագծից: Գյուղապետ Հովհաննես Միրզոյանի խոսքով,  ենթադրություններ կան, որ վերջին տարիներին գյուղում արձանագրված քաղցկեղով հիվանդության, հիմնականում երիտասարդների շրջանում պատճառը ջրագծի ասբեստե խողովակներն են: Վերջին հինգ տարում 26 հիվանդացության դեպք է արձանագրվել: Նման եզրակացություն տվել են մայրաքաղաքից գյուղ հրավիրված բժիշկները: Նույն ջրագծից […]

Զուրաբյանը վերծանում է ինքն իրեն /վիդեո/

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասել էր, որ հաշվի առնելով ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ եւ “Ժառանգություն” խմբակցությունների հետ համատեղ խորհրդակցությունները, որոշել են “Հարսնաքար”-ի գործով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել, ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը կհետեւի գործի քննության ընթացքին: Լեւոն Զուրաբյանը համապատասխան ձեւաթղթի տակ ստորագրել ցանկացող պատգամավորներին կոչ էր արել միանալ նախաձեռնությանը, […]

ԵԱՀԿ համանախագահները հանդիպել են Հայաստանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր: Համանախագահները ներկայացրել են նաեւ Բաքվում եւ Ստեփանակերտում ունեցած […]

Քաղաքում թույլատրել են զբոսնել լողազգեստով

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Էսբերի Փարք քաղաքում չեղյալ է հայտարարվել օրենքը, որն արգելում էր փողոցում եւ հասարակական վայրերում հայտնվել լողազգեստով: Քաղաքի բնակիչները ողջունել են չինովնիկների որոշումը` չեղյալ հայտարարելու օրենքը, որը քաղաքում գործում էր 1958-ից: Օրենքը չեղյալ հայտարարելու նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքային խորհրդի կին ներկայացուցիչներից մեկը: Համապատասխան նորմատիվ ակտը համարվել է հնացած եւ անհամապատասխան` պարկեշտ […]

Արտահերթ նստաշրջան չի գումարվի

“Հարսնաքար”-ի գործով արտահերթ նիստ չի հրավիրվի: Նախաձեռնության հեղինակներին չի հաջողվել հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը` արտահերթ նիստ գումարելու համար: Համապատասխան ձեւաթղթի տակ ստորագրել է 21 պատգամավոր:  Մինչ սահմանված ժամկետը` ժամը 18:00-ն նախաձեռնությանը միացել են եւս երեք պատգամավորներ` Խաչատուր Քոքոբելյանը` ԱԺ “Ժառանգություն” խմնակցությունից եւ ԲՀԿ-ականներ Վահան Բաբայանն ու Վահե Հովհաննիսյանը: Ավելի վաղ  տեղեկացրել ենք, որ ստորագրահավաքին միացել է 18 […]

Մատուցողուհին 500 դոլար է ստացել թեյի համար /վիդեո/

Ամերիկացի մատուցողուհին Քենթաքիից մեկ բաժակ թեյի համար ստացել է 500 դոլար: Նման արտասովոր չափի թեյավճար է “կտակել” ամերիկացի Աարոն Քոլիզնը: Թեյավճարը հանձնելը վերջինիս խնդրանքն է եղել մահից առաջ: Ահարոնի եղբայր Սետը իր բարեկամի վերջին խնդրանքի մասին հայտնել է մատուցողուհուն, երբ հանձնել է փողը նրան: Ըստ նրա` Աարոնը ցանկացել է նման առատաձեռնություն ցուցաբերել անծանոթ մատուցողի կամ […]

“Ժառանգությունն” ավելի համակողմանի փաստաթուղթ է առաջարկել. ՀԱԿ-ն շտապե՞լ է /վիդեո/

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի երեկվա ասուլիսը, որտեղ հայտարարվեց ԱԺ արտահերթ նիստ գումարելու պահանջով ստորագրահավաքի մասին, անակնկալի է բերել ԱԺ մյուս ընդդիմադիր խմբակցությանը` “Ժառանգությանը”: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը. “Ասուլիսից մենք տեղյակ չէինք, երբ ՀԱԿ-ը մեզ ներկայացրեց փաստաթուղթը, ասացինք, որ մենք ունենք առաջարկություններ, եւ դրանից մի քիչ հետո լսեցինք, […]

ԵԱՀԿ համանախագահները պաշտպանության նախարարությունում էին

Հուլիսի 13-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հերթական այցով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ Ժակ Ֆորին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության շփման գծում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված