24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մատուցողուհին 500 դոլար է ստացել թեյի համար /վիդեո/

Ամերիկացի մատուցողուհին Քենթաքիից մեկ բաժակ թեյի համար ստացել է 500 դոլար: Նման արտասովոր չափի թեյավճար է “կտակել” ամերիկացի Աարոն Քոլիզնը: Թեյավճարը հանձնելը վերջինիս խնդրանքն է եղել մահից առաջ:

Ահարոնի եղբայր Սետը իր բարեկամի վերջին խնդրանքի մասին հայտնել է մատուցողուհուն, երբ հանձնել է փողը նրան: Ըստ նրա` Աարոնը ցանկացել է նման առատաձեռնություն ցուցաբերել անծանոթ մատուցողի կամ մատուցողուհու հանդեպ:

Պիցցերիայի մատուցողուհին տպավորվել է նման հաճելի անակնկալից: 500 դոլարը հավաքվել է այն հիմնադրամի կամավոր ներդրումներից, որը բացվել է Աարոնի հարազատների կողմից նրա մահից հետո: Սկզբում նախատեսվել է, որ հիմնադրամում ներդրումներ կունենան Աարոնի հարազատներն ու ընկերները, սակայն մատուցողուհու հետ պատմությունից հետո հիմնադրամի հաշվին սկսել են գումար փոխանցել նաեւ անծանոթ մարդիկ:

Հուլիսի 13-ի դրությամբ` Քոլինզները հավաքել են շուրջ տասնյակ հազար դոլար, որոնք փոխանցել են հասարակ ամերիկացիները: Սետը հավաստիացրել է, որ այդ ողջ գումարը կփոխանցվի տարբեր հաստատություններում աշխատող մատուցողներին եւ մատուցողուհիներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ