Զուրաբյանը վերծանում է ինքն իրեն /վիդեո/
Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասել էր, որ հաշվի առնելով ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ եւ “Ժառանգություն” խմբակցությունների հետ համատեղ խորհրդակցությունները, որոշել են “Հարսնաքար”-ի գործով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել, ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը կհետեւի գործի քննության ընթացքին: Լեւոն Զուրաբյանը համապատասխան ձեւաթղթի տակ ստորագրել ցանկացող պատգամավորներին կոչ էր արել միանալ նախաձեռնությանը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց, քանի որ անհրաժեշտ 44 ստորագրությունը չհաջողվեց հավաքել:
Ուշագրավ է, որ երեկ մեզ հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերքել էր համատեղ խորհրդակցությունների մասին ՀԱԿ համակարգողի հայտարարությունը եւ նշել, որ այս նախաձեռնությունը բացառապես ՀԱԿ-ինն է:
Henaran.am-ն այսօր Լեւոն Զուրաբյանին խնդրել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը: ՀԱԿ համակարգողը պարզաբանել է, թե իր խոսքերն “աղավաղել” ենք:
Կից տեսանյութում ներկայացնում ենք Լեւոն Զուրաբյանի պարզաբանումը` առանց մեկնաբանության, ինչպես նաեւ երեկվա ասուլիսի` տվյալ հատվածը, որտեղ Լեւոն Զուրաբյանը հայտարարում է նախաձեռնության մասին եւ այդպես էլ չի հստակենցում, թե ի վերջո, ով է նախաձեռնության հեղինակը: Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին: