ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը` ջրծաղիկից մահացած զինծառայողի գործի վերաբերյալ

2011 թ. դեկտեմբերի 30-ին “Նորք” ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում Ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի նախաքննությունը ավարտվել է 2012 թ. հուլիսի 19-ին: Ըստ նախաքննության արդյունքի՝ մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանին և ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Ժորայի Միքայելյանին` “ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար […]