08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ոստիկանն իր տարօրինակ պարով զվարճացրել է հանդիսատեսին /վիդեո/

Բրիտանացի ոստիկանը պարել է հանդիսատեսի առջեւ, որը հավաքվել է դիտելու օլիմպիական կրակի էստաֆետան Սեւենոկս քաղաքում: Երբ հանդիսատեսը սպասելիս է եղել վազորդին, ոստիկանը նետվել է իր մոտոցիկլետից եւ  մի ծիծաղելի պար կատարել: Հանդիսատեսները նկարահանել են նրան բջջային հեռախոսներով եւ տեսանյութը տեղադրել համացանցում:

Ոստիկանի անձը եւ նման տարօրինակ քայլի նրան դրդող պատճառները հայտնի չեն: Ինչ էլ որ լինի, ոստիկանի պարը դուր է եկել մարդկանց եւ նրանք խանդավառությամբ ոգեւորել են նրան:

Օլիմպիական կրակի էստաֆետան Մեծ Բրիտանիայում մեկնարկել է մայիսի 19-ին եւ կտեւի 70 օր: Հուլիսի 21-ին օլիմպիական ջահը հասավ Լոնդոն, որտեղ կկայանա էստաֆետայի վերջին փուլը: Օլիմպիադան կսկսվի հուլիսի 27-ին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ