23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Շակիրային շանտաժի են ենթարկում` էրոտիկ նկարներով /ֆոտո/

Աշխարհահռչակ կոլուբիացի երգչուհի Շակիրայի 2 նախկին տնային աշխատողները շանտաժի են ենթարկում երգչուհուն` փորձելով շորթել նրանից 300 հազար դոլար եւ սպառնալով, որ հակառակ դեպքում  հանրային ցուցադրության կհանձնեն ժապավենը, որում նկարահանված են ինտիմ տեսարաններ երգչուհու փեսացու Ժերար Պիկեի հետ: Տան աշխատողները, ովքեր ամուսիններ են, որոշել են նման քայլի դիմել այն բանից հետո, երբ երգչուհին նրանց վռնդել է աշխատանքից: […]

Սերժ Սարգսյանի այցը Շիրակի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարը մասնակցել է Գյումրու նորակառույց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռևս 2010թ. հոկտեմբերի 23-ին: Նախագահը շրջել է ժամանակակից չափանիշներով կառուցված բուժհաստատությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Շրջայցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը կգործի լայն […]

Արգենտինայի ԱԳ նախարարը նախագահականում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին: Հանրապետության ղեկավարը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ, և երկու ժողովուրդների միջև համակրանքն ու փոխադարձ վստահությունը գոյություն են ունեցել Հայաստանի անկախացումից շատ ավելի վաղ: Սերժ Սարգսյանն ընդգծել […]

Առաջին Twitter-հարսանիքը

Ստամբուլում կայացել է առաջին Twitter-հարսանիքը: Արարողությունը վարել է Սկյութար թաղապետ Մուստաֆա Քարան: Նա  Twitter-ով հարցրել է հարսնացուին եւ փեսացուին` պատրաստ են նրանք արդյոք ամուսնանալ: Նորապսակները, ովքեր նստած են եղել չինովնիկի կողքին, դրական պատասխաները գրել են իրենց միկրոբլոգներում: Դրանից հետո Քարան նորաստեղծ ընտանիքին է հանձնել ամուսնության վկայականը: Արարողությանը ներկա է գտնվել մի քանի հարյուր մարդ: Փեսացու Չինգիզխան […]

Հայաստանը չպետք է լինի առաջին պետությունը, որը կճանաչի Արցախի անկախությունը. ԼՂՀ նախագահի խոսնակ

“Նման  քայլից հետո շատ դժվար կլինի վերսկսել բանակցությունները եւ ինչ-որ ձեւով փորձել ադրբեջանական կողմի հետ ինչ-որ հարցեր քննարկել: Իմ կարծիքով` կլինի ինչ- որ  ժամանակաշրջան` մեկ տարի, թե մի քիչ շատ կամ քիչ, որի ընթացքում հակամարտությունը կլինի  սառեցված իրավիճակում եւ հիմնական շեշտը կդրվի այն բանի վրա, որ պետք է  պահպանվի ստատուս քվոն”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել […]

Հովիկ Աբրահամյանը ստորագրել է ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին որոշումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, 2012 թվականի սեպտեմբերի 5-ին ժամը 12.00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀՀ ԱԺ հայտարարությունը 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին […]

Առաջին նախագահը փող չի ուզում, բայց դիմել է

Օրեր առաջ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը սոցկայքի իր էջում գրել էր, որ    ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դատի է տվել  Հայաստանի Հանրապետությանը` 2008թ-ի նախագահական ընտրություններից հետո 3 օր  տնային կալանքի համար: “Լեւոն Տեր-Պետրոսյանը փող է ուզում մեր երկրից այն բանի համար, որ ինքը մի քանի օր մնացել է տանը եւ դա տնային կալանք է դիտարկում: […]

2 տարեկան երեխայի լավագույն ընկերներն օձերն են /ֆոտո/

Ավստրալիայում գտնվող վայրի բնության այգու սեփականատիրոջ 2 տարեկան որդի Չառլի Փարքերն ապշեցրել է մասնագետներին հսկա սողունների հետ վարվելու իր եզակի ունակությամբ: Տղայի հայրը պատմել է, որ դա իրենց մոտ ցեղական գիծ է: Չառլին դեռ քայլելիս չի եղել, երբ հայրը նրան ծանոթացրել է իր լավագույն ընկերների` օձերի հետ: Չնայած որ տղան գրեթե ծնված օրվանից շփվել է […]

Սերժ Սարգսյանը խնդրում է

Ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումը Հայաստանի կտրուկ արձագանքի առիթ դարձավ: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ զարգացումներ կան այս թեմայով: Լրագրողի հարցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է. “Աշխատանքները շարունակվում են: Եվ այդ աշխատանքները լինելու են հետևողական, հաշվենկատ, սթափ: Ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին` ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում: Եվ մեր հասարակությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված