Cafe4tune ամերիկյան սոցիալական կայքի ադմինիստրացիան արգելափակելու է Սաֆարովին հերոսացնող բոլոր կաֆե-խմբերը

Cafe4tune (http://www.cafe4tune.com/) ամերիկյան սոցիալական ցանցի ադմինիստրացիան հայտարարություն է տարածել, որում իր վրդովմունքն է արտահայտել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու և ներում շնորհելու առթիվ: Հայտարարությունում նշված է, որ Սաֆարովը հայտնի դարձավ 2004 թվականին Բուդապեշտում կատարած հանցագործությամբ` հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարությամբ: Սոցիալական ցանցի ադմինիստրացիան համամիտ է հակաօրինական և հակամարդկային գործողությունները դատապարտող ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը: […]