ԱԺ-ն շարունակում է աշխատանքը` մինչեւ օրակարգի սպառում

Ազգային ժողովն այսօր հրավիրած արտահերթ նստաշրջանում քիչ առաջ քվեարկությամբ որոշեց աշխատանքը շարունակել մինչև օրակարգի սպառումը:
Ազգային ժողովն այսօր հրավիրած արտահերթ նստաշրջանում քիչ առաջ քվեարկությամբ որոշեց աշխատանքը շարունակել մինչև օրակարգի սպառումը:
Ներկայացնում ենք ԱԺ–ում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը “Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, Հարգելի պատգամավորներ, Հարցի վերաբերյալ կցանկանայի անդրադառնալ հետևյալ կետերին. 1. 2004թ. Սաֆարովի ոճրագործությունից անմիջապես հետո, դատավարության ընթացքում, դատավճռի հրապարակումից հետո, այս տարիների ընթացքում, Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին պատժից ազատելու և նրան տեղափոխելու համար: Պարբերաբար տեղեկություններ ստանալով Ադրբեջանի այդ փորձերի մասին՝ Հայաստանը […]
“Facets Sri Lanka” ոսկերչական ցուցահանդեսի այցելուներից մեկը ադամանդ է կուլ տվել: 32-ամյա տղամարդուն ձերբակալել են` ոսկերչական զարդի կողոպուտի փորձի համար: Ցուցահանդեսի մասնակիցներից մեկի վկայության համաձայն` չինացին մոտեցել է տարբեր թանկարժեք քարերով ցուցափեղկին եւ խնդրել է ցույց տալ իրեն դուր եկած ադամանդը: Նա վերցրել է քարը, մանրամասնորեն ուսումնասիրել այն, իսկ հետո դրել է բերանը եւ հայտնի […]
Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով փոխվարչապետի այցը Հայաստան ` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այն էական ներդրում կունենա հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում: Աժ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Իրաքի հետ հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական, թե խորհրդարանական հարթություններում: […]
“Ժառանգություն” կուսակցությունը Հունգարիայի կողմից ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ դրան հետեւած տարածաշրջանային ու միջազգային զարգացումների առնչությամբ արձանագրում է. Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու արդյունքում Ադրբեջանի նախագահի կողմից կամայականորեն կասեցվել է արդարադատության իրացումը հանցագործի հանդեպ: Իլհամ Ալիեւի քայլը հակաիրավական է էությամբ, սադրանք է տարածաշրջանային կայունության համար եւ ֆանատիզմի […]
ԵԽԽՎ նախագահը հայտնել է իր մտահոգությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լուրջ սրման կապակցությամբ: “Ես միանում եմ դատապարտումներին` ուղղված հրեշավոր հանցագործության “փառաբանման” դեմ, որը պարոն Սաֆարովը իրագործել է եւ դրա համար Եվրախոհրդի անդամ երկրում դատապարտվել է ցմահ բանտարկության: Նրա ազատությունն անընդունելի է, եւ ես շատ հիասթափված եմ այս գործում Եվրոպայի խորհրդի իրավական գործիքների չարաշահումից: Այս աղմկահարույց […]
“Տեղի է ունեցել ստոր գործարք, որի մասնակիցներից մեկը ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Սա ապտակ է համամարդկային արժեքներին եւ այն կառույցներին, որի անդամն է Հունգարիան”,-քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Բուլղարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հայ սպային կացնահարած ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման հարցին: Շարմազանովի խոսքով, բոլոր այն միջազգային կազմակերպությունների կողմից, որի անդամն է Հունգարիան, […]
Մեկնաբանելով Շվեցարիայի հնարավոր միջնորդության լուրը` ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Henaran.am-ին ասաց. “Չեմ կարծում, որ այստեղ միջնորդության կարիք կա, այստեղ անհրաժեշտ են հստակ քայլեր հունգարական իշխանության կողմից”: Նշենք, որ Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բուրկհալթերը Հունգարիային առաջարկել էր իր օգնությունը հայ-հունգարական հարաբերությունների կարգավորման հարցում: Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնին հայտնել էր, որ Շվեյցարիան` որպես ավանդաբար չեզոք, միջնորդ երկիր, […]
“Այո, արտաքին գերատեսչությունը թերացել է, բայց կարծում եմ, որ սա այս նիստի թեման չէ”,-քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց Ազատ դեմոկրատ, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը եւ հավելեց, որ եթե կա ցանկություն, կարելի է հանձնաժողով ստեղծել եւ քննարկել, թե ԱԳՆ-ն տասնհինգ օր առաջ իմացե՞լ է այդ մասին եւ ի՞նչ քայլեր է արել կամ […]