ԵԱՀԿ դեսպանների պատվիրակությունը ոստիկանության կրթահամալիրում էր

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր այցելեց ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների պատվիրակությունը: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հուշակոթողին, այնուհետեւ եղան ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հովանավորությամբ կազմավորված ու հագեցված լսարաններում, շրջեցին կրթահամալիրի տարածքում, ուսումնական մասնաշենքերում, ծանոթացան կրթական հաստատության կառուցվածքին ու ծրագրերին: Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց եռաստիճան կրթահամակարգի ծրագրի իրականացման ընթացքն […]