21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Գլխավոր պատճառը` ինչու են տղամարդիկ դիմում մարմնավաճառներին

Վերջերս տեղի ունեցած հետազոտություններից մեկի արդյունքները ցույց են տվել, որ կան տղամարդիկ, որոնք իսկապես հավատում են, թե սերը կարելի է գնել: Սեքս-բիզնեսի աշխատակիցների եւ նրանց հաճախորդների դրդապատճառները եւ էմոցիաները ուսումնասիրող հետազոտությունը բացահայտել է, որ տղամարդկանց 1/3-ը, ովքեր վճարում են սեքսի համար, ցանկանում են անձնական հարաբերություններ ունենալ նրա հետ, ում համար վճարում են: Արդյունքում եկել են այն եզրակացության, որ վերջին ժամանակներում մարմնավաճառության նորմալացում է տեղի ունենում, երբ սեքսուալ շփումը հետագայում դառնում է մշտական հարբերությունների հիմք:

Հետազոտությունը պարզել է, որ հաճախորդները, ովքեր պարբերաբար դիմում են սեքս-ծառայությունների, հույս են ունենում խորը կապվածության զգացողություն ապրել, ինչը հետագայում կվերածվի սիրո: Որոշ հաճախորդներ խոստովանել են, որ սեքսի դիմաց վճարում են ոչ միայն բուն գործընթացի համար: Նրանք հույս են ունենում հանդիպել իրենց սիրուն, մտերմություն զգալ, ստանալ ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ զգայական թեթեւություն:

Մի խոսքով, ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում գնալով ավելի հայտնի է դառնում  այսպես կոչված “Girlfriend Experience”-ը, երբ հաճախորդի եւ ծառայությունը մատուցողի միջեւ հարաբերությունները վերածվում են “կեղծ ժամադրության”: Այդ դեպքում ծառայությունների թվում տրամադրվում է ոչ միայն սեքս, այլ նաեւ որոշակի աջակցություն եւ շփում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ