Մասնագետները նշել են սեռական զուգընկերների իդեալական քանակը
Հոգեբանները հաշվարկել են սիրականների իդեալական թիվը` 10, գրում է “the Daily Mail”-ը: Մարդիկ, ովքեր ողջ կյանքի ընթացքում ավելի քան 10 զուգընկեր են ունեցել, բացասաբար են ընկալվում: Սակայն, եթե մարդու զուգընկերների թիվը քիչ է եղել 10-ից, նրանց կարող են կասկածել անփորձության մեջ:
10-ը իդեալական թիվ է եւ տղամարդկանց, եւ կանանց համար, ինչի մասին են վկայում “SeekingArrangement” պորտալի օգտատերերի շրջանում անցկացված հարցման արդյունքները: Կանանց 50 եւ տղամարդկանց 46 տոկոսը հենց 10-ն է համարում իդեալական թիվ զուգընկերների համար: Կանանց 36 եւ տղամարդկանց 42 տոկոսը գերադասում են հանդիպել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ավելի քիչ զուգընկերներ են ունեցել: Կանանց 11 եւ տղամարդկանց 10 տոկոսի համար նորմալ է եղել, երբ մարդ 10-30 զուգընկեր է ունենում: Եվ միայն 3 տոկոսն է խոստովանել, որ կհանդիպի այնպիսի մարդու հետ, ով ավելի քան 30 զուգընկեր է ունեցել:
Ընդ որում, կանանց 35 տոկոսը գերադասում է իմանալ, թե քանի ընկերուհի է ունեցել իր տղամարդը, տղամարդկանց 65 տոկոսը խոստովանել է, որ “կզրկեր” իրեն նման հնարավորությունից:
Հարկ է նշել, որ կանանցից շատ քչերն են համաձայնվել նշել իրենց զուգընկերների իրական քանակը: Սակայն մասնագետները կարծում են, որ մարդիկ սկսել են ավելի համբերատար վերաբերվել սեքսի թեմաներին եւ ժամանակի հետ աճում է նաեւ զուգընկերների թույլատրելի թիվը: