26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լեւոնը սեպտեմբերի 21-ին կասի

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին Հրազադանի կիրճում  համախոհների հետ կնշի անկախության տոնը: ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ ամենայն հավանականությամբ այդ օրը Տեր-Պետրոսյանը եթե անգամ չհայտարարի նախագահական ընտրություններում իր առաջադրվելու մասին, քաղաքական անդրադարձ եւ այդ համատեքստում ուղիղ խոսք կասի իր համակիրներին: Ի դեպ, ՀԱԿ առաջնորդը սովորաբար […]

Ռուբեն Հայրապետյանը կոմսոմոլից է վախեցած. Հրանուշ Խառատյան

“Ռուբեն Հայրապետյանը սուտ է խոսում”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով վերջինիս հարցազրույցին:  Նա համոզված է, որ Հայրապետյանի ընտանիքին չեն ահաբեկել, քանի որ արդեն պարզվել է, որ ընտանիքը այդ ժամանակ “նույնիսկ տանը չի գտնվել”: “Ես ոչ մեկի մարդը չեմ, ոչ մեկի հետ չեմ համագործակցել, ոչ մեկի հետ չեմ հանդիպել ու զրուցել, ոչ […]

Իսլամական ծայրահեղական խմբավորումները խորը արմատներ են գցել մեր տարածաշրջանում. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը եւ իսլամագետ, արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր` սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին, տարածաշրջանում ահաբեկչական նոր սպառնալիքների հավանականությանը եւ վերջին զարգացումներին: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների առնչությամբ արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ իրականում այդ ժամանակ հակասություններ են եղել “Ալ-Քաիդայի” ավագ եւ կրտսեր անդամների միջեւ, քանի որ ի տարբերություն` ավագ սերնդի, որի […]

Չարաշահումներ պետական ապարատում. ՎՊ նախագահը ԱԺ-ին է ներկայացնում վերջին ստուգումների արդյունքները

Պետական սեփականության օգտագործման ուղղությամբ  իրականացված ուսումնասիրութունները պարզել են , որ պետական գույքը վարձակալության է տրվում շուկայականից անհամեմատ ցածր գներով, առկա են պետական գույքի անարդյունավետ օգտագործում: Քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը` ներկայացնելով ՎՊ 2011թ. տարեկան հաշվետվությունն ըստ ոլորտների: Բնապահպանության ոլորտին անդրադառնալով, Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը արտադրության եւ սպառման թափոնների […]

Հայրապետյանն ու Ուրիխանյանը նախագահական ընտրությունների ստարտը տվել են. քաղտեխնոլոգ

Նախագահական ընտրապայքարի ստարտը տրված է: Սկիզբն էլ տրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հարցազրույցների միջոցով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, հավելելով, որ “ՀԱԿ-ն էլ է արդեն սկսել պայքարը”: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով սակայն, նախագահական ընտրությունների մեկնարկը կտրվի այն ժամանակ, երբ “գոնե թեկնածուների անունները հայտարարվեն”: Ինչ […]

Բուլղարիայի դեմ դժվար է լինելու. Վարդան Մինասյան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողներին ասել է, որ, որ Հայաստան-Բուլղարիա խաղին մեր թիմի կազմում կլինեն փոփոխություններ: “Բուլղարիայի հավաքականն ավելի լուրջ մրցակից է և նրա դեմ, իհարկե, ավելի դժվար է լինելու, քան Մալթայի դեմ խաղում: Նախատեսվում է, որ փոփոխություններ կլինեն թիմի մեկնարկային կազմում, սպասվում են նաև մարտավարական փոփոխություններ: Վնասվածքներ ունեցողներ չկան, թիմը պատրաստ է […]

Խորհրդարանը հավանություն տվեց “Ազատ առեւտրի գոտու մասին” միջազգային պայմանագրին

Հինգերերոդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի քառօրյայի երկրորդ նիստը մեկնարկեց փոքրիկ տեխնիկական խոտանով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրաահամյանը քվեարկության դրեց նախորդ նստաշրջանում եւ երեկ կայացած ԱԺ նիստին քննարկված նախագծերն ու միջազգային պայմանագրերը: Երկու հարցի քվեարկությունից հետո տեխնիկական խոտան առաջացավ: Չէին աշխատում պատգամավորների բարձրախոսները: ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի րոպե սպասեց, մինչ խոտանը կվերացվեր, այնուհետ հայտարարեց, որ […]

Խորհուրդներ զինվորին

Քիչ չեն դեպքերը, երբ զինվորները ունեցել են առողջության խնդիրներ և չեն զեկուցել վերադասին դրա մասին, որն էլ բերել է ծանր հետևանքների, երբեմն էլ` մահվան: Այսպիսի դեպքերը կանխարգելելու համար ՊՆ-ում բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել: Օրերս Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի բոլոր զինվորներին բաժանել են նոր գրքույկներ՝ հրատարակված ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության կողմից: […]

Լիտվայի սեյմը հանդես է եկել հայտարարությամբ` Սաֆարովի ներման կապակցությամբ

Լիտվայի սեյմի պատգամավորների մի խումբ հայտարարություն է պատրաստել միջազգային հանրության համար, որում իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից` մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Պատգամավորների խոսքով` “Սաֆարովին ներում շնորհելը կարող է հանգեցնել նմանատիպ այլ հանցանքների, հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ կարող է ձախողել Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցման գործընթացը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված