26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ բոլորի մոտ տանը լավ է, մեզ մոտ` վատ. Միխայիլ Բաղդասարով

“Արմավիա” միջազգային ավիաընկերության սեփականատեր, գործարար Միխայիլ Բաղդասարովը հավաստիացնում է, որ ընկերությունը  սեպտեմբերի 24-ին` երկուշաբթի օրը “Զվարթնոց”-ին կվճարի անհրաժեշտ գումարը եւ կուտակած պարտքը կհասցնի պայմանագրով սահմանված չափին: Henaran.am-ի հետ զրույցում Միխայիլ Բաղդասարովը նշեց, որ “Զվարթնոց”-ը /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ  ՓԲԸ/   պատճառ է փնտրում “Արմավիա”-ի թռիչքների սպասարկումը դադարեցնելու համար: Նրա խոսքով, կուրիոզային իրավիճակ ստեղծվեց, երբ մեռելոցի եւ […]

Աղջկա 16-ամյակը վերածվել է զանգվածային բախումների “Facebook”-ի պատճառով /վիդեո/

Ծննդյան երեկույթը, որը Նիդեռլանդների բնակչուհին կազմակերպել էր “Facebook” սոցցանցի միջոցով, փողոցային անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների պատճառ է դարձել: 18 հազար բնակչություն ունեցող Հարեն քաղաքի բնակչուհին իր 16-ամյակի կապակցությամբ որոշել է երեկույթ կազմակերպել եւ սոցցանցում հրավեր ուղարկելով` մոռացել է նշել, որ երեկույթը մասնավոր միջոցառում է: Արդյունքում` շուրջ 4 հազար մարդ է հավաքվել: Ոչ մեծ քաղաքի […]

Աննախադեպ չարաշահումներ մանկապարտեզներում

 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ավարտեց իր ուսումնասիրությունները՝ մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում:  Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող ֆինանսական միջոցները և որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները:  Բացահայտված աննախադեպ չարաշահումների մասին կհրապարակվի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին  ՏՄՊՊՀ նիստում:

Ես չեմ գտնում, թե նախկինում համակարգը մաքուր չէր, որ պիտի մաքրվեր. Ալիկ Սարգսյան /վիդեո/

ՀՀ անկախության 21-ամյակին նվիրված հանդիսությանը ներկա էր նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը: Henaran.am-ը մի քանի հարց է ուղղել նախկին ոստիկանապետին: -Պարոն Սարգսյան, Դուք բավականին երկար ժամանակ հրապարակային միջոցառումների ժամանակ չէիք երեւում, տպավորությունն այնպիսին էր, կարծես ընդհատակ էիք անցել: -Ոչ, կարծում եմ տպավորությունը ճիշտ չի եղել, որովհետեւ միշտ էլ մասնակցել եմ, ուղղակի […]

Լինդսի Լոհանը վրաերթի է ենթարկում հետիոտնին /վիդեո/

“TMZ” հայտնի կայքը, որն զբաղվում է աստղերի մասին սենսացիոն լուրեր հրապարակելով, հրապարակել է փողոցում տեղադրված տեսախցիկների նկարահանած մի տեսանյութ, որում ֆիքսված է այն պահը, թե ինչպես է հոլիվուդյան 26-ամյա սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը իր մեքենայով վրաերթի ենթարկում մի մարդու: Տեսագրությունը պարզ չէ, սակայն որոշ չափով երեւում է, թե ինչ է տեղի ունեցել Մանհեթենի  “Dream” հյուրանոցի […]

Նախագահը` պետական ջազ-նվագախմբի տոնական համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա են գտնվել Հայաստանի պետական ջազ-նվագախմբի 75-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգին:

“Հարսնաքար”-ում բռնկված հրդեհի պատճառը հայտնի կդառնա նվազագույնը 15 օր անց. Նիկոլայ Գրիգորյան

“Հարսնաքար” ռեստորանային համալիրում երեկ բռնկված հրդեհի առաջացման պատճառն առայժմ հայտնի չէ: ԱԻ համապատասխան մասնագետները հրդեհի առաջացման պատճառի մասին կարող են խոսել միայն փորձաքննության ավարտից հետո: Այս մասին այսօր Henaran.am-ին ասել է ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը : Նրա փոխանցմամբ, հրդեհի բռնկման պատճառը հայտնի կդառնա նվազագույնը 10-15 օր անց: Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 21-ին ՀՖՖ […]

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Դանիայում

Սեպտեմբերի 20-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ  հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձին: Շուրջ 500 հյուրերի թվում էին Դանիայի  Խորհրդարանի եւ արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Դանիայի  պետական, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Դանիայի ազգային եկեղեցու  ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի անդամներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա […]

ՀՀ 7 մարզերում այսօր “լռության օր” է, վաղը` ընտրություններ

Հայաստանի 7 մարզերում` Արագածոտնում, Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Վայոց Ձորում եւ Տավուշում այսօր` սեպտեմբերի 22-ին “լռության օր” է: ԸՕ համաձայն, ընտրություններին նախորդող օրը արգելվում է քարոզչական գործունեության ծավալումը: Վաղը` սեպտեմբերի 23-ին ՀՀ 7 մարզերի 318 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնց կհետեւեն 15 տեղական եւ 20 միջազգային դիտորդական կազմակերպություններ: Համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում հիշյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված