ՀՀ 7 մարզերում այսօր “լռության օր” է, վաղը` ընտրություններ

Հայաստանի 7 մարզերում` Արագածոտնում, Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Վայոց Ձորում եւ Տավուշում այսօր` սեպտեմբերի 22-ին “լռության օր” է:
ԸՕ համաձայն, ընտրություններին նախորդող օրը արգելվում է քարոզչական գործունեության ծավալումը: Վաղը` սեպտեմբերի 23-ին ՀՀ 7 մարզերի 318 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնց կհետեւեն 15 տեղական եւ 20 միջազգային դիտորդական կազմակերպություններ:
Համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում հիշյալ մարզերի 262, ավագանու ընտրություններ` 281 համայնքներում: Համայնքի ընտրությունների համար կպայքարեն ընդհանուր առմամբ 521 թեկնածու: