06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անտիպալաչ. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս մի խումբ ՀՀԿ-ականներ Սերժ Սարգսյանին նրբորեն ակնարկել են, որ իրենք կարծես այնքան էլ լավ չեն վարվում Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի հետ:  Նրանք ասել են, որ բոլոր տեղերում խոսում են, թե ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ հակասությունների շրջանում օգտագործեց Պալաչին իր նպատակների համար, իսկ հիմա, քցում է: Սերժ Սարգսյանը հիշեցրել […]

Հեղինակություն՝ գիտության բոլոր ոլորտների համար

 «Գիտության մարդիկ ինձ հաճախ մեղադրում են ֆիզիկական աշխարհագրության հիմնական սկզբունքները Աստվածաշնչից իմ կատարած մեջբերումներով հաստատելու համար: Նրանք ասում են, իբր Աստվածաշունչը գրվել է ոչ գիտական նպատակների համար, ուստի այն չի կարող հեղինակություն լինել գիտական գործում: Բայց ես կհաստատեմ իմ անձնական համոզմունքը, որ հենց Աստվածաշունչն է հեղինակություն գիտության բոլոր բնագավառների և գիտության ուսումնասիրությանը ենթակա ամեն ինչի […]

Հեպատիտով հիվանդ թմրամոլը մանկապարտեզում խոհարար է աշխատել

Ռուսաստանի Զյաբլիկովո շրջանի ոստիկանները ձերբակալել են ամուսնական երիտասարդ զույգի, ովքեր իրենց տանը թմրամոլների որջ էին սարքել: Ընդ որում, թմրամոլ-ամուսինները նորածին երեխա են ունեցել: Պարզվել է նաեւ, որ 30-ամյա ամուսինը, ով բացի թմրամոլ լինելուց, հիվանդ է հեպատիտով, աշխատել է մանկապարտեզում՝ իբրև խոհարար: Մարզի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ամուսինների նկատմամբ, ստուգումներ են իրականացվում նաեւ վերոնշյալ մանկապարտեզում:

Երթն ավարտվեց, բայց պայքարը կշարունակվի

«Հաղթելու ենք» և «Ազատություն» կոչերով քիչ առաջ ավարտվեց այսօր Ազատության հրապարակից մեկնարկած երթը: Նշենք, որ երթը աննախադեպ բազմամարդ էր ու ամեն քայլափոխի նոր քաղաքացիներ էին միանում: Երթի մասնակիցները վստահեցնում են, որ բարձրացնում են ժողովրդի ձայնը, որը չի պարտվելու երբեք: Խնդիրը բոլորինն է: Նշենք, որ այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում նաեւ Հայաստանի մարզերում: […]

Նստել են հրապարակում. խառնաշփոթ ու սպառնալիք /վիդեո, ֆոտո/

«Ոչ թալանին» երթի մասնակիցները մոտ 20 րոպե նստացույց իրականացրին Հանրապետության հրապարակում: Նրանք փակել էին փողոցը ու նստել գետնին: Րոպեներ անց նրանք շարունակեցին երթը, արարքը որակելով, որպես սպառնալիք: «Պատրաստ ենք ցանկացած քայլի, ծայրահեղ քայլերի կգնանք, որովհետև մեզ սաղ-սաղ թաղում են»,-ասաց երթի մասնակիցներից մեկը: Մանրամասները` քիչ անց տեսանյութում:

Բժշկիր ինձ, Տեր

Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:Ամեն

Խորհրդակցություն ոստիկանությունում

Մայիսի 26-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքների և հատկապես գյուղմթերքի իրացման շրջանում հողագործներին ցուցաբերվելիք օժանդակության և աջակցության խնդիրները: Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության, պարեկապահակային ծառայության և համապատասխան տարածքային բաժինների պատասխանատուներին կարգադրեց բացառել բերքը շուկա տեղափոխող հողագործներին խոչընդոտելու ցանկացած դեպք, անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ինչպես ճանապարհներին, այնպես էլ համայնքներում, արձագանքել […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կիպրոսի ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և միջպետական երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից կարևորել բարձրաստիճան փոխայցելությունները: Նախագահն ընդգծել է, որ հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում, որ ս․թ․ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը Կիպրոսը ներկայացված էր Նախագահի […]

Անի Զախարյանը վրդովեց.միջադեպ/վիդեո/

Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից, քիչ առաջ մի փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել:«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից պահանջել է ձայնի իրավունք: Նրան բացատրել են, որ այսօր ելույթներ նախատեսված չեն , սակայն վերջինս չի համաձայնել ու պնդել է, որ դա ճիշտ չէ: Հիշեցնենք, որ այս պահին Ազատության հրապարակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված