06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահը հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի հերոսամարտի զոհերի հիշատակին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՊՆ Սեյրան Օհանյանը և այլ բարձրաստիճան այրեր այսօր Սարդարապատի հուշահանալիրում են՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 97-րդ տարեդարձի և Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակի առթիվ: Քիչ առաջ այստեղ մեկնարկեց տոնակատարություն-զորահանդեսը: Նախագահը հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի հերոսամարտի զոհերի հիշատակին:

Քրդին, թուրքին, արաբին օգուտ կարո՞ղ է լինել մեկից, ում ընկերը Հայկական սփյուռքն է. Դավութօղլու

Թուրքիայում հունսի 7-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Թուրքիայի իշխող «Արդարություն  և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախընտրական արշավի շրջանակներում մասնակցել է Բաթմանում կուսակցության անցկացրած հանրահավաքին, գրում է Ermenihaber.am-ը: Դավութօղլուն ելույթի ժամանակ հիշեցրել է, որ Հայկական սփյուռքը ընտրությունների ընթացքում աջակցություն է հայտնել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP): Ինչպես տեղեկացնում է թուրքական […]

Հույսով լցվեց մեր ժողովրդի հոգին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով: Մեծ Եղեռնին հաջորդած դժվարին օրերին մեր հայրենիքի մի մասում քաջարի մեր ժողովուրդը կենաց ու մահու […]

… եւ այս ամենի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք

Այս սյունակն ինձ համար մի հնարավորություն է բարձրաձայն մտածելու, ընթերցողների հետ խոսելու հայերի և թուրքերի մասին՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև այլ խնդիրների, որոնց մասին մենք կամ լռում ենք, կամ ցեղասպանության խնդրից նվազ կարևոր ենք համարում (ինչը ճիշտ է) և այդ պատճառով մեր ուշադրությանը ոչ արժանի։  Եվ իմ առաջին գրառումը նվիրվելու է Ստամբուլին՝ մի […]

Դարձյալ կարկուտ

Մայիսի 28-29-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին, հունիսի 1-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 28-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Թատրոն չի

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի կարծում, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձը բեմադրված է եղել: Այսօր լրագրողների հետ զրույցում ոստիկանապետն ասաց, որ հնարավոր է, որ 20 փամփուշտից և ոչ մեկը չդիպչեր նրան: Գասպարյանը հիշեցրեց, որ այս դեպքի առիթվ հարուցված է քրեական գործ, նախաքննությունն է ընթանում ներկայումս:  Դիտարկմանը, թե ոստիկանությունը պաշտոնյաների կողքին է, ոչ […]

Երիտասարդական նվագախումբը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Հունիսի 3-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ Ségur սրահում, կներկայացնի «Երիտասարդությունը՝ հանուն խաղաղության» խորագրով համերգային ծրագիրը։ Այսօր երիտասարդության դերը դառնում է ավելի ու ավելի կարևոր տարբեր ոլորտներում որոշումների կայացման հարցում: Երիտասարդները հավատացած են, որ խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու կարևորագույն գրավականը համամարդկային բարձր արժեքների վրա հիմնված նոր […]

Մեքենան գլորվել է ձորը

Մայիսի 27-ին, ժամը 22.05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Վանաձոր հատավածի 16-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի […]

Արտակարգ դեպք. Պուշկինի փողոցում 3 երիտասարդ անզգայացած պառկած էին /ֆոտո/

Մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Անցորդների ուշադրությունը անմիջապես գրավել են փողոցում պառկած երեք երիտասարդները: Նրանք անգիտակից վիճակում իրարից մի քանի մետր հեռավորության վրա պառկած զառանցել են, մեկի բերանից  փրփուր է հոսել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներից մեկը հրահանգել է երիտասարդներին տեղափոխել նարկոդիսպանսեր: Երիտասարդների դեմքերը լուսանկարներում փակված են, նրանց տեղափոխել են հիվանդանոցներ:  Լուսանկարները`iravaban.net-ի: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված