15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Խորհրդակցություն ոստիկանությունում

Մայիսի 26-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքների և հատկապես գյուղմթերքի իրացման շրջանում հողագործներին ցուցաբերվելիք օժանդակության և աջակցության խնդիրները:

Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության, պարեկապահակային ծառայության և համապատասխան տարածքային բաժինների պատասխանատուներին կարգադրեց բացառել բերքը շուկա տեղափոխող հողագործներին խոչընդոտելու ցանկացած դեպք, անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ինչպես ճանապարհներին, այնպես էլ համայնքներում, արձագանքել բոլոր դիմումներին ու խնդրանքներին:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ անցումն աշխատանքային այսպիսի ռեժիմի ոստիկանության և՛ ծառայողական, և՛ քաղաքացիական պարտքն է հողագործին, որն իր դժվար աշխատանքով երկիր է կերակրում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ