15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Երթն ավարտվեց, բայց պայքարը կշարունակվի

«Հաղթելու ենք» և «Ազատություն» կոչերով քիչ առաջ ավարտվեց այսօր Ազատության հրապարակից մեկնարկած երթը:

Նշենք, որ երթը աննախադեպ բազմամարդ էր ու ամեն քայլափոխի նոր քաղաքացիներ էին միանում: Երթի մասնակիցները վստահեցնում են, որ բարձրացնում են ժողովրդի ձայնը, որը չի պարտվելու երբեք: Խնդիրը բոլորինն է:

Նշենք, որ այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում նաեւ Հայաստանի մարզերում:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ