16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հարյուրավոր կիլոգրամներով թմրանյութ են առգրավել. /Տեսանյութ/

Կոլումբիայի ռազմածովային ուժերը որսացել են Խաղաղ օվկիանոսով ընթացող սուզանավը, որը տեղափոխում էր գրեթե 800 կգ կոկաին, ներառյալ կարիճի նշանով ծանրոցներ: Կոլումբիայի ջրերում առգրավվել է 15 մ երկարությամբ «թմրասուզանավ»-ը, որն առաջինն է հայտնաբերվել այս տարի: Ռազմածովային նավատորմի փոխանցմամբ՝ բեռնափոխադրումն արժեր 27 միլիոն դոլար (21 միլիոն ֆունտ ստեռլինգ) և ենթադրվում է, որ ուղևորվում էր դեպի ԱՄՆ կամ […]

Իլոն Մասկը հրաժարվել է ծրագրավորողների գրած կոդից՝ հօգուտ արհեստական բանականության. /Տեսանյութ/

Tesla-ն սկսել է տարածել իր էլեկտրական ավտոմեքենաների ինքնակառավարման FSD Beta v12 համակարգի թարմացումը, որը, ինչպես ակնկալվում է, կներկայացնի այն, ինչ ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկն անվանում է «ծայրից ծայր նեյրոցանցեր» (end-to-end neural nets): Նոր համակարգին անցնելու համար ընկերությունը հրաժարվել է C++ ծրագրավորման լեզվով գրված ավելի քան 300,000 կոդից։ FSD ինքնակառավարման համակարգի նախորդ տարբերակներից այն հիմնականում […]

Ինչու խորհուրդ չի տրվում գնալ զուգարան ինքնաթիռի մեջ. /Տեսանյութ/

Indian Express-ի փոխանցմամբ՝ տարօրինակ դեպք է տեղի ունեցել հնդկական ինքնաթիռում: Թռիչքի ժամանակ ուղևորը, գնալով զուգարան, այլևս չի կարողացել այնտեղից դուրս գալ և փակված է մնացել: Boeing 737-ի զուգարանից դուրս գալու բոլոր ջանքերը ապարդյուն են անցել և ուղեկցորդուհին դռան տակից ներողություններով և շուտափույթ վայրէջքի մասին գրություն է մտցրել: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Վարչապետը հայտարարել է, որ պայքարը շարունակելու է մինչև հաղթանակ. /Տեսանյութ/

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն մերժել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի առաջարկը և հայտարարել, որ Իսրայելը Գազայի հատվածում կշարունակի պայքարը մինչեւ լիակատար հաղթանակ։ Հիշեցնենք, որ այսօր ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին տեղեկացրել է, որ 21 զինծառայող զոհվել է հունվարի 22-ի մարտերի ժամանակ Գազայի հատվածի կենտրոնական մասում։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Արագահաս Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգսի տոնը հայերիս մեջ ամենասիրված տոներից մեկն է, իսկ Սբ. Սարգիս զորավարը հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սուրբը, որին ժողովուրդը դիմում է առանձնակի ջերմեռանդությամբ և խոր հավատքով՝ ապավինելով ամենահաս և արագահաս սուրբի բարեխոսությանը, և՛ վտանգի, և՛ նեղության անելանելի վիճակներից սրբի միջոցով ազատվելու համար: Ճիշտ է Սուրբ Սագիսը հայ չէ, սակայն քրիստոնեական հավատքի […]

Հատուկ ստորաբաժանման զինվորները անհետ կորել են. /Տեսանյութ/

ԱՄՆ ծովային հետևակի «Ծովային կատուներ» ստորաբաժանման 2 մարտիկներ անհետացել են Եմենում իրանական արտադրության զենքերի առգրավման գործողության ժամանակ: Այժմ ենթադրվում է, որ մահացած են: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 11-ին, երբ նրանք նավ են նստել Սոմալիի ափերի մոտ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ փոթորկալից ծովը քշել է առաջինին, իսկ երկրորդը նետվել է նրա հետևից՝ փրկելու համար։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը […]

Վարչապետը բացեց տաճարը. / Տեսանյութ/

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է Հինդու աստծո Ռամի մեծ տաճարը Այոդհյա քաղաքում: Նա ասաց, որ դա ազդարարում է «նոր դարաշրջան» Հնդկաստանի համար. Նշենք, որ տաճարը փոխարինում է 16-րդ դարի մզկիթին: Այն քանդվել էր 1992 թվականին հինդու ամբոխի կողմից, ինչը հրահրեց անկարգություններ, որոնց արդյունքում զոհվեց մոտ 2000 մարդ: Այոդհյայում կայացած միջոցառմանը հյուրերի թվում էին լավագույն […]

Գերիների ծնողները ներխուժեցին խորհրդարան. /Տեսանյութ/

The Times of Israel –ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահված Իսրայելի քաղաքացիների հարազատները ներխուժել են Իսրայելի խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի նիստ: Ցուցարարները Կնեսետում պահանջում էին ազատ արձակել պատանդներին։ «Դուք չեք կարող այստեղ նստել, քանի դեռ մեր երեխաները մահանում են», – բղավում էին նրանք՝ պատգամավորներին կոչ անելով փրկագին վճարել պատանդների համար։ Ցուցարարներն առաջարկել են նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված