04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շարունակում է անձրեւել

Հունիսի 10-14-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:  

Ժողովուրդը չի հանդուրժելու վատ աշխատող իշխանավորների. սպառնում են

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Իշխանությունների ներկայացուցիչ Աբրահամյանի արած արտահայտությունը էլ. էներգիայի սակագնի չափի մասին՝ փաստում է, որ նրանք գնում են բոլորիս կողմից կանխատեսված պարզամիտ շուկայական սցենարով և, համաժողովրդական ընդվզումից ընկրկած սկսել են իրենց սերիալային անհեռատես սակարկումները: «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը, լավ հասկանալով վերոհիշյալ սուբյեկտների անընդունելի քայլերը, հայտարարում է, […]

Զինվորական կենսաթոշակի չափը մեծանում է

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդ փոփոխութամբ այսուհետ սպայական անձնակազմի 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 40852 դրամ՝ 35728 դրամի փոխարեն: Սպայական անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 34028 դրամ՝ 29980 դրամի փոխարեն : Սպայական անձնակազմի 3-րդ խմբի հաշմանդամներին […]

Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Մայիս  ամսվա ընթացքում ընդունելություններին մասնակցել է  682 քաղաքացի: Բարձրացված հարցերից 621-ին տրվել է դրական պատասխան, 52 -ն առայժմ քննարկման փուլում են, իսկ 9 հարց քաղաքապետարանի լիազորություններից դուրս է եղել, հետևաբար տվյալ քաղաքացիներն ուղղորդվել են  համապատասխան իրավասության կառույցներ:  

Մի քանի հոգի եթե կշտանան … Վարդան Ղուկասյանը չի լռելու

Գյումրու նախքին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեմ է յուրաքանչյուր, այդ թվում և էլեկտրաէներգիայի թանկացմանը: «Ես ժողովրդի կողմնակիցն եմ, և պետք է իրոք ժողովրդին հասկանալ: Որոշումներ են  կայացավում, և ես ինչքան տեսնում եմ՝ ոնց որ բոլորը ժողովրդի դեմ լինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետը: Ղուկասյանը զարմանում է, որ ատոմակայան ունեցող երկիրը կարող է այսքան անգամ էլեկտրաէներգիան թանկացնել. […]

Ջուր չի լինելու

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 10-ին ժամը 13.00-ից մինչեւ հունիսի 12-ը ժամը 01.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Արարատյան 1 եւ 2 զանգվածների, Մեծարենցի, Դ.Վարուժանի, Իսրայել Օրու, Տիտովի,  Դուրյան,  Մանուկյան, Մամիկոնյան,  Ջամբուլի,  Շահումյանի թիվ 2, 3, 4, 5, 6, 7 փողոցների, Ջիվանու եւ Ծերենցի փողոցների՝ ներառյալ […]

Սևանի իշխանի համար՝ գումար Գյուղատնտեսության նախարարությանը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ: Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան և ձկան վերամշակման գործարան: Մանրաձկան տնտեսությունում կիրականացվի կենսական ցիկլերի ամբողջական ապահովումը՝ մայրական վտառի կազմավորումը, շարունակական ապահովումը, զարգացումը, սելեկցիան, ձկնկիթի […]

Ռոսիա առևտրի կենտրոնի մոտ մեքենան ընկել է գետնանցումը

Հունիսի 10-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցից «Ռոսիա» առևտրի կենտրոն տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է գետնանցումը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի մոտակայքում, «Օպել» մակնիշի 35TL239 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Զ. Հ., […]

«Հայհոյանքին հավասար հեռախոսազանգ Պուտինից Էրդողանին»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Պուտինը շնորհավորել է Էրդողանին  հունիսի 7-ի կայացած խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության  (ԱԶԿ-AKP)՝ ընտրություններում տարած հաղթանակիկապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը:  Այս տեղեկությունը թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «odatv.com» -ը լուսաբանել է «Հայհոյանքին հավասար հեռախոսազանգ Պուտինից Էրդողանին» վերնագրային մեկնաբանմամբ: «Ուշագրավ է, որ Պուտինը կուսակցության նախագահ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված