03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրդեհ «Ամիրա Պալաս» հյուրանոցում

Հունիսի 10-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 55/7 հասցեում գտնվող “Ամիրա Պալաս” հյուրանոցի շոգեբաղնիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.07-ին, մարվել՝ 00.28-ին: Այրվել են շոգեբաղնիքը (մոտ 9 քմ) և կից սենյակը՝ գույքով (մոտ 21 քմ): 

Այս հրեշտակը շահում է բոլոր պատերազմները. Պուտինն ու Հռոմի պապը հանդիպել են

Նախօրեին Վատիկանում կայացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինի հանդիպումը: 50 րոպե տեւած հանդիծման ընթացքում Պապը Պուտինին կոչ է արել «մեծ և անկեղծ ջանքեր գործադրել Ուկրաինայում հակամարտող կողմերի միջև խաղաղության հասնելու համար», գրում է “Интерфакс”-ը: Նշվում է նաեւ, որ Պուտինը հանդիպման է եկել մեկ ժամ ուշացումով: Պապն ու Պուտինը համակարծիք են եղել, […]

Արթուրը բռունցքով հարվածել է Անդրանիկի աչքին

Հունիսի 9-ին, ժամը 18.00-ին, 1966 թ. ծնված Անդրանիկ Ք.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Փափազյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բռունցքով հարվածել է իր աչքին և պատճառել վնասվածք: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը 1979 թ. ծնված Արթուր Ք.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ […]

Զինծառայող է զոհվել

Հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Օձերը մոտենում եմ տներին

Հունիսի 10-ին, ժամը 19.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի այգիներ փողոցի թիվ 255 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահն տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:  ***Հունիսի 10-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բանդիվան գյուղի 14-րդ փողոցի թիվ […]

Պաշտոնանկ դատախազով կզբաղվեն հատուկ ծառայությունները.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի պաշտոնանկությունն անսպասելի էր ոչ միայն իրավապահ շրջանակների համար, այլև բոլորի, ով քիչ թե շատ ծանոթ էր դատախազության անցուդարձին: Տիգրան Խեչոյանի հետ Գևորգ Կոստանյանը մտերիմ է դեռևս ուսումնառության տարիներից: Դատախազությունում նա գլխավոր դատախազի աջ ձեռքն էր, իսկ աշխատանքից դուրս՝ մտերիմ ընկերը: Պաշտոնյաները մոտ […]

Բացառված չէ, որ Ուորլիքը Հայաստան է եկել՝ իշխանություններին ինչ-որ բան նախազգուշացնելու համար.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է.  Տարածաշրջանային այցով Երեւանում է գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով, բացի նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումներից, հանդիպել է նաեւ ԱԺ պատգամավորների հետ: Թե կոնկրետ ինչ է քննարկվել այդ հանդիպումների ընթացքում՝ չի հաղորդվում: Այդուհանդերձ, ամերիկացի դիվանագետն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Եթե Ղարաբաղում լայնամասշտաբ հակամարտություն ծագի, անհնար […]

Աբրահամ Մանուկյանը ԲՀԿ-ի «տղերքին» տանելու է լիցքաթափվելու.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Այսօր ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտից հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները կրկին քաղաքից դուրս են գալու: ԲՀԿ-ական օրենսդիրները որոշել են նշել նստաշրջանի ավարտը եւ դա պատրաստվում են անել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում: Թե որտեղ,  երեկվա դրությամբ մեզ չհաջողվեց ճշտել: Խնջույքի հեղինակ-կազմակերպիչը, ինչպես միշտ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն է, […]

Սեռական բնույթի բռնի գործողություն՝ մանկահասակ աղջկա նկատմամբ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց 16-ամյա պատանու գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործով ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ է կայացրել 2014 թվականի նոյեմբերին: Այդ դատավճռի դեմ բողոքներ էին բերել մեղադրող դատախազը և ամբաստանյալի շահերի պաշտպանը: Դեպքը տեղի է ունեցել հարավային մարզերից մեկում: 16-ամյա տղան սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս աղջնակի նկատմամբ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված