06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բացառված չէ, որ Ուորլիքը Հայաստան է եկել՝ իշխանություններին ինչ-որ բան նախազգուշացնելու համար.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է.

 Տարածաշրջանային այցով Երեւանում է գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով, բացի նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումներից, հանդիպել է նաեւ ԱԺ պատգամավորների հետ: Թե կոնկրետ ինչ է քննարկվել այդ հանդիպումների ընթացքում՝ չի հաղորդվում: Այդուհանդերձ, ամերիկացի դիվանագետն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Եթե Ղարաբաղում լայնամասշտաբ հակամարտություն ծագի, անհնար կլինի հասնել բանակցված կարգավորման»:

Սա, իհարկե, նորություն չէ, նորություն է այն, որ Մինսկի խմբի համանախագահի մակարդակով խոսվում է «լայնամասշտաբ հակամարտության» մասին: Ադրբեջանական կողմը կոշտացրել է ռազմական հռետորաբանությունը, եւ կա սպասում, որ Բաքվում երկու օրից կայանալիք Առաջին Եվրոպական խաղերից հետո հակամարտության գոտում կարող են սադրանքներ լինել:

Ընդ որում, դա պայմանավորված է նաեւ ռուս-ադրբեջանական վերջին ջերմացմամբ, եւ պատահական չէ, որ օլիմպիական խաղերից հետո ռազմական գործողությունների սպառնալիքների մասին խոսում են առաջին հերթին՝ ռուս իշխանամերձ փորձագետները: Ու բացառված չէ, որ օլիմպիական խաղերի մեկնարկի նախօրեին Ուորլիքը Հայաստան է եկել՝ իշխանություններին ինչ-որ բան նախազգուշացնելու համար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ