31 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Արի՛, երեխեդ մահացավ … ». նոր մանրամասներ 4-ամյա ջրաշենցի փոքրիկի մահվանից

Երեկ Արմավիրի մարզում գրանցվել է մանկահասակ երեխայի մահվան դեպք: 4-ամյա աղջիկը եղել է Ջրաշեն գյուղից: Փոքրիկին ջերմությամբ, թուլությամբ, փսխում, լուծ ախտանշաններով տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Ջրաշենի գյուղապետ Խաչատուր Դավթյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ երեխային ծանր վիճակում չեն հասցրել հիվանդանոց, փոքրիկն աշխույժ, քայլելով գնացել պառկել է, նրան կաթիլային են միացրել, որից […]

Երեւանն ակնկալում է ՀԱՊԿ անդամ երկրների հավասարակշռված դիրքորոշումը

ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ առաջիկա […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավ ապրեցի` լսելով հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի մահվան լուրը: Համոզված եմ` այս ցավը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիսում են բոլորը: Որպես ձեռներեց և գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ և վայելում […]

Նա հմայիչ էր՝ նույնիսկ չսափրված … միլիարդատերը հմայել էր նախագահին

Պատգամավոր Մարգարիտ Եսայանը կիսվել է տարիներ առաջ մեծագույն հայի՝ Քըրք Քրքորյանի հետ հանդիպման հիշողություններով:  «Տարիներ առաջ պատիվ եմ ունեցել անձամբ տեսնել, զրուցել եւ, կներեք՝ շոշափել մեր Քըրք Քըրքորյանին, լրագրողական կյանքիս լավագույն օրերից էր այդ օրը եւ հպարտության զգացողությունը, որ ՀԱՅԸ հենց նա է, ինձ երջանիկ էր դարձնում․․ Ցավում եմ, որ չկա այլեւս մեծ հայը․տխուր կորուստ […]

Նախնական տվյալներով 4 ակտիվիստ բերման է ենթարկվել

ՀԾԿՀ հնչեցրեց որոշումը՝ սակագնի բարձրացման վերաբերյալ, դրսում հավաքված ակտիվիստների մոտ բողոքի ալիք բարձրացրեց և սկսվեցին բախումները ոստիկանների ու ակտիվիստների միջև: Վերջիններս ձվեր, լոլիկ, զուգարանի թուղթեր սկսեցին  նետել շենքի ուղությամբ և ոստիկանական շարքերին: Բախումների արդյունքում մոտ չորս քաղաքացի բերման ենթարկվեց: Այս պահին ակտիվիստները մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ քայլում են դեպի կենտրոնական ոստիկանական բաժանմունք:

«Անթասիբներ» . ժողովուրդ բացիր գրպաններդ /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀԿԾՀ նիստը, հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն քվեարկեցին Էլեկտրաէներգիայի թանկացման օգտին՝ օգոստոսի 1-ից: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն  առաջարկել էր, որպեսզի նախապես քվեարկության դրվեր իր առաջարկը՝ չսկսել այս գործընթացը, սակայն առաջարկը մերժվեց: Այսպիսով, օգոստոսի 1-ից Հայաստանում մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը բնակչության համար կկազմի 48.78 դրամ, գիշերայինը՝ 38.78 դրամ: Հիշեցնենք, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտով ՀԷՑ-ն […]

Հրդեհ է բռնկվել ինքնաթիռում /վիդեո/

Ղազախստանի Ակտաուի միջազգային օդանավակայանում ինքնաթիռ է հրդեհվել: Աստանայից Ակտաու ժամանած ինքնաթիռը հրդեհվել է վայրէջքից հետո, սակայն բարեբախտաբար, հրդեհի ժամանակ ուղեւորներն արդեն դուրս եկած են եղել ինքնաթիռից, հայտնում է ТАСС  գործակալությունը: Հրդեհի արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան: Այժմ կատարվում է քննություն` պարզելու համար, թե ինչը կարող էր դառնալ ինքնաթիռի հրդեհման պատճառը:  

Կառավարման ճգնաժամ

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո սկսվել է կառավարական ճգնաժամ: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ), թեպետ հաղթել է ընտրություններում, սակայն կորցրել է խորհրդականական մեծամասնությունը: ԱԶԿ-ն հայտնվել է բարդ իրավիճակում և տարբերակներ է փնտրում խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերի հետ կոալիցիոն կառավարություն կազմելու համար: Խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին Թուրքիայի քաղաքական իրականության համար երկու պատճառով: Առաջին անգամ վերջին […]

Օգեւորված /վիդեո/

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հունիսի 16 ին  դիմավորեցին Բաքվից ժամանած Հայաստանի ըմբիշներին: Հիշեցնենք, 66կգ քաշայինների պայքարում Միհրան Հարությունյանը, գետնելով ադրբեջանցի ըմբիշին, նվաճեց արծաթե մեդալը` Բաքվի «Հեյդար Ալիև» մարզապալատում վեր խոյացնելով հայոց եռագույնը:     Տեսանյութը՝ «Կենտրոն» ՀԸ-ի  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված