25 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

«Անթասիբներ» . ժողովուրդ բացիր գրպաններդ /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀԿԾՀ նիստը, հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն քվեարկեցին Էլեկտրաէներգիայի թանկացման օգտին՝ օգոստոսի 1-ից: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն  առաջարկել էր, որպեսզի նախապես քվեարկության դրվեր իր առաջարկը՝ չսկսել այս գործընթացը, սակայն առաջարկը մերժվեց:

Այսպիսով, օգոստոսի 1-ից Հայաստանում մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը բնակչության համար կկազմի 48.78 դրամ, գիշերայինը՝ 38.78 դրամ:

Հիշեցնենք, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտով ՀԷՑ-ն առաջարկում էր սակագինը թանկացնել մոտ 17 դրամով: Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ թանկացման հայտում ՀԷՑ-ը ներառել էր իր շքեղության ծախսերը, ինչը մերժվել է հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովը 6,93 դրամով թանկացումը հիմնավորում է ՝ դոլար-դրամ փոխարժեքի տատանում, սակավաջրություն, ատոմակայանի աշխատանքի կանգ: Ի դեպ, նախարար Երվանդ Զախարյանն արդեն հայտարարել է, որ նման կանգառներ առաջիկայում կլինեն, ինչի արդյունքում հնարավոր են նոր թակացումներ, կօգտագործվի Հրազդանի ՋԷԿ-ի էլեկտրաէներգիան. սա նույնպես կհանգեցնի թանկացման, քանի որ ՋԷԿ-ի արտադրած էլէներգիան ավելի թանկ է:

Քվեարկությունից հետո դահլիճում ներկա գտնվողները վանկարկեցին՝ «ամոթ, ամոթ»: Գյումրեցի Հովհաննես Մարգարյանն  էլ բարձրաձայնեց՝ թասիբի հարց է. «անթասիբ հանձնաժողով է»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ