02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւանն ակնկալում է ՀԱՊԿ անդամ երկրների հավասարակշռված դիրքորոշումը

ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցեր:

Քննարկվել են նաեւ առաջիկա ամիսներին Մինսկում տեղի ունենալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի ձեւավորմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաեւ՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ առաջադեմ երկրները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ պայքարելու ահաբեկչության, ֆաշիզմի եւ այլատյացության դեմ՝ կանխարգելելու համար նման երեւույթների կրկնությունը 21-րդ դարում:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ այդ հարցում ակնկալելով ՀԱՊԿ անդամ երկրների հավասարակշռված դիրքորոշումը:

 

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ